ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն գնալով ավելի ցինիկորեն է «ալբանացնում» հայկական ժառանգությունը Ղարաբաղում. փորձագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru–ն գրում է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանները «ալբանացնելու» Ադրբեջանի գործողություններն էլ ավելի ցինիկ են դարձել: Այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նման կերպ է փորձագետը մեկնաբանել Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի այն խոսքերը,  որ Բաքուն ստեղծում է «Ալբանիայի պատմությանն ու ճարտարապետությանը տեղյակ փորձագետների» աշխատանքային խումբ , որոնք վերականգնելու են ալբանական կրոնական տաճարները «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրայի կեղծ գրությունները վերացնելու միջոցով»։

Հովհաննիսյանը նշել է, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Արցախի օմբուդսմենները, Արցախի կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարությունը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ղարաբաղի մշակութային վայրերը պահպանելու հարցով։ «Խնդիրը նոր չէ. դեռ պատերազմից առաջ Ադրբեջանը օգտագործում էր ուդի համայնքը մեր մշակութային ժառանգությունը յուրացնելու համար։ Եթե ​​ավելի հեռուն գնանք, ապա այդ փորձերը սկսվել են դեռ 1920–1930 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Ամենաշատ վնասը կրել է մշակույթը Լեռնային Ղարաբաղում. բոլորը սկսել են ալբանական կոչել»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները սկսել են ավելի ցինիկ գործել, երբ 1,5 հազարից մինչև 2 հազար տարվա մշակութային ժառանգության օբյեկտները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Փորձագետը նշել է նաև հայկական կողմի ճիշտ հակազդեցության կարևորությունը։ Բացի այդ, Հովհաննիսյանը մտահոգություն է հայտնել, որ Բաքուն «տվյալներ» է հավաքում և պատրաստվում է աշխարհին հայկական մշակույթը ներկայացնել որպես ալբանական։ Հայկական կողմից միայն դիմումներ կան միջազգային կազմակերպություններին, որոնցից օգուտ չկա, ընդգծել է նախկին նախարարը։ «Միակ տեսանելի արդյունքը Դադիվանքի պահպանումն է ռուս խաղաղապահների կողմից, մնացածի դեպքում դեռ արդյունք չկա»,- նշել է փորձագետը։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ է գտնվում մոտ 2 հազար հուշարձան՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 բերդ, 523 խաչքար և 4 մատուռ, 12 թանգարան (ընդհանուր առմամբ 20 հազար ցուցանմուշով):

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ հայերը երբեք չեն ապրել Լեռնային Ղարաբաղում մինչև 19-րդ դարը, և հայկական հուշարձաններն անվանել է Կովկասյան Ալբանիա հնագույն պետության ժառանգությունը, որը գոյություն է ունեցել մինչև 9-րդ դարը։ 2000-ականների կեսերին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ավերվել է միջնադարյան հայկական խաչքարերի գերեզմանոցը Ջուղայում, որը մինչ ավերումը ամենամեծ նման օբյեկտն էր և ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմված մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։

Ի պատասխան հայկական հուշարձանների ոչնչացման մեղադրանքների Նախիջևանի իշխանությունները հայտարարել են, որ հայերը երբեք չեն ապրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, ուստի այնտեղ չեն կարող լինել նրանց մշակութային ժառանգության հուշարձաններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular