ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կարող է հայտնվել պարենային խնդրի առջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մասնագետներն ահազանգ էին հնչեցնում, թե Հայաստանը կարող է կանգնել պարենային լուրջ խնդրի առջև։ Մասնավորապես, ահռելի հողատարածքների կորստից հետո լուրջ խնդիր է դարձել հացահատիկի արտադրությունը, որը պարզապես գահավիժել է։ Հայաստանն այսօր ստիպված է մեծ քանակությամբ հացահատիկ ներկրել։ Եթե նախկինում Արցախում գտնվող հողերի մշակման արդյունքում Հայաստանին հաջողվում էր մեծամասամբ ապահովել հացահատիկի իր պահանջները, այսօր մեր երկիրը վերածվել է ներկրող երկրի։ Անցած տարի Հայաստանում արտադրվել է 149,6 հազար տոննա հացահատիկ։ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալներով, 2019-ին Հայաստանում արտադրվել է 195 հազար տոննա, իսկ 2020-ին՝ 241,9 հազար տոննա։ Ըստ էության, 2021 թվականին արտադրության անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 38%։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից հետո ավելացել է պարենային ցորենի ներկրումը Հայաստան (458,7 հազար տոննա, որից ցորենի ներկրումը՝ 349,8 հազար տոննա) 30%-ով։ Հացահատիկի դեֆիցիտի ևս մեկ պատճառ, հավանաբար, անմշակ վարելահողերի բարձր տեսակարար կշիռն է, որը հասնում է մինչև 50%-ի: Պատերազմի հետևանքները դեռ երկար են հետապնդելու Հայաստանին, եթե գործող իշխանությունները ռեալ միջոցներ չձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Այդպիսի միջոցներ, իհարկե, մենք չենք տեսնում, քանի որ վարչախումբը զբաղված է բացառապես ներքաղաքական խարդավանքներով, իշխանությունն ամեն գնով պահպանելու քայլերով։ Արդյունքում, շեշտակի նվազում է ժողովրդի կենսամակարդակը, հանրապետությունն էլ հայտնվել է տնտեսական ծանրագույն կացության առջև։ Նման վիճակը, ինչ-որ պահի լուրջ ցնցումների է հանգեցնելու, և փաշինյանական վարչախումբը հրաշալի հասկանում է այս փաստը։

Նարեկ Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular