ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը տուժում է սեփական անհեռատեսության պատճառով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում հարավային հարևան Իրանի վարքը դեռ երկար է քննարկվելու Հայաստանի փորձագիտական և քաղաքական շրջանակներում։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ակնհայտ է, որ Իրանը ևս կորցրել է լուրջ քաղաքական լծակներ, այժմ էլ հասել այնպիսի իրավիճակի, երբ անգամ Ադրբեջանի դեսպանն է իրեն թույլ տալիս «հաթաթա» տալ Թեհրանում։ Ինչ-ինչ շահերից ելնելով՝ Իրանը գրեթե թշնամական վարք դրսևորեց Հայաստանի նկատմամբ։ Իհարկե, ՀՀ գործող իշխանություններն էլ առանձնապես ջանք չէին գործադրել պահպանելու նախկին ջերմ հարաբերությունները, իսկ փաշինյանական իշխանության կարկառուն դեմքերից մեկը ԱԺ ամբիոնից էր վիրավորել Իրանին, և «մոռացել» էր ներողություն խնդրել։ Այդպիսի հարվածները, նշենք, Իրանը երբեք չի մոռանում։

Արցախյան պատերազմից հետո, երբ մի պահ սրվել էին ադրբեջանաիրանական հարաբերությունները, հայ քաղաքագիտական հանրույթն ու սոցցանցերը բուռն էմոցիաներ էին ապրում, իրենք իրենց սին հույսերով կերակրում, թե, ուր որ է, Իրանը լուծելու է բոլորի հարցերը։ Իրանը, պարզվեց, սեփական շահերն է առաջ մղում, Հայաստանից և Արցախից զավթված տարածքներում էլ բիզնես շահեր ունի։

Բաքվում Իրանի դեսպան Աբաս Մուսավին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ասուլիսում հայտարարել է, թե Իրանը պատրաստակամ է վերականգնողական աշխատանքներ իրականացնել և ներդրումներ անել 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում։

«Կարևոր կետերից մեկը, որի շուրջ երկու երկրները կարող են լուրջ տնտեսական ծրագրեր մշակել, Ղարաբաղի ազատագրված տարածքներն են։ Մենք հայտարարել ենք այս տարածքներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու մեր պատրաստակամության մասին։ Որոշված է, որ մեծ կարողությունների տիրապետող իրանական մասնավոր և հանրային ընկերությունները շուտով ազատագրված տարածքներում կսկսեն իրենց աշխատանքները»,- ասել է դեսպանը։

Նույն օրը Թեհրանում ասուլիս է տվել Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որը ևս ընդգծել է երկկողմ հարաբերությունները ընդարձակելու, կապերը խորացնելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ Ադրբեջանի դեսպանը «հաթաթա» է տվել Իրանին, դժգոհություն հայտնել, որ իրանական մամուլում Շուշին «Շուշա» չեն անվանում։

«Նման սխալներ թույլ տալը կարող է վատ նախադեպ ստեղծել»,- զգուշացրել է Ադրբեջանի դեսպանը առանց հավելյալ մանրամասների։

Արմեն Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular