ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորը մնացել է առանց իշխանության․ ընդդիմության դեմ հալածանքները շարունակվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը։ Նա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով կալանավորված է դեկտեմբերի կեսերից։ Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ լրացվել է նրա մեղադրանքը պաշտոնավարման տարիներին կատարած ենթադրյալ հանցանքների նոր դրվագներով։ Մասնավորապես իրավապահները նոր փաստեր էին հրապարակել, ըստ որոնց` նախկին համայնքապետն անցած 5 տարիներին մի շարք հողատարածքների դեպքում համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն է արել և ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հողերը դարձրել հասարակական կառուցապատման տարածքներ, որի դեպքում թույլատրվել է դրանց աճուրդ-վաճառքը։ Թե՛ Ասլանյանը, թե՛ նրա փաստաբանները հերքում են այս մեղադրանքը։

Վանաձորում ՏԻՄ ընտրություններից հետո արտառոց իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքային իշխանություն որպես այդպիսին գոյություն չունի, իսկ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի յուրացնի Վանաձորը։ Ընդ որում, այս հարցում իշխանությունը երկու նպատակ ունի։ Նվազագույնը՝ Մամիկոն Ասլանյանին զրկի քաղաքապետ դառնալու հնարավորությունից, իսկ առավելագույնը՝ դատական կարգով նոր ՏԻՄ ընտրություններ պարտադրի Վանաձորում։ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո, որի արդյունքներով նրա գլխավորած դաշինքն ամենաշատ թվով ձայներն էր ստացել, և հավանական էր, որ ավագանի անցած «Հայրենիք» կուսակցության աջակցությամբ կարող էր համայնքապետ ընտրվել։

Ընտրություններից երկու ամիս անց դեռ ավագանին համայնքի ղեկավար չի ընտրել։ Դատարանն ընտրություն անցկացնելու արգելք է սահմանել։ Իհարկե, տուժում է Հայաստանի երրորդ քաղաքը, որտեղ խախտվել են որոշումներ կայացնելու մեխանիզմները։ ՔՊ-ն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, ում միջոցով էլ փորձում է ամրապնդվել տեղում, հեռացնել անցանկալի տարրերին, հնարավորություն ստեղծել նոր ընտրություններ անցկացնելու։ Մեծ հավանականությամբ, «Քաղաքացիական պայմանագիրը» կպարտվի նաև հաջորդ ընտրություններում, քանի որ վանաձորցիներն էլ զայրացած են իշխանության այս վարքից։ Այդ հանգամանքը, սակայն, չի մտահոգում «ժողովրդավարությունը բրենդ» դարձրած Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմնակիցներին։

Արեն Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular