ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնաժողով՝ հետաքննությունը շեղելու նպատակով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ 8-րդ գումարման խորհրդարանը դեռ կազմավորվելուց հետո էր հայտնել հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, սակայն Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ամիսներ շարունակ զբաղված էր ոչ թե պատերազմի հանգամանքների ուսումնասիրմամբ կամ այդ գործին ձեռնամուխ լինելով, այլ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի անպտուղ քննարկումներով։ Հանձնաժողովն այդպես էլ փոխնախագահ չընտրեց, իսկ հիմա անցնելու է պատերազմի հետաքննությանը։

Հանձնաժողովը կարող է պահանջել ու ստանալ պաշտպանական ոլորտին առնչվող, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթեր, հրավիրել պաշտոնյաների, ինչպես նաև անձանց, որոնք պատերազմի վերաբերյալ տեղեկություններ կարող են հայտնել։ Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ հանձնաժողով, իսկ մյուս հրավիրյալները կարող են և չգալ։ Տարօրինակն այս ամենում այն է, որ քննիչ հանձնաժողով սովորաբար ստեղծում են ընդդիմադիր ուժերը, որոնք այլ իրավական մեխանիզմներ չեն ունենում այս կամ այն հարցը քննարկելու, խնդիրները վերհանելու առումով։

Քննիչ հանձնաժողովի կազմում լինելու են «Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը՝ 7-ը իշխանական ՔՊ-ի անդամներ են, ընդդիմադիր «Հայաստանը» 3 անդամ ունի, «Պատիվ ունեմ»-ը՝ 1։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն արդեն իսկ հայտարարել է, թե չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, իսկ «Հայաստանը դեռ որոշում չունի։

Ընդդիմության գլխավոր մտահոգությունն այն է, որ հանձնաժողովը ամեն ինչ կանի Նիկոլ Փաշինյանի թիմին պատասխանատվությունից ազատելու ու նաև նախկիններին մեղավոր կարգելու համար։ Թերևս, հանձնաժողովը հենց այդ նպատակով էլ ստեղծվում է, որպեսզի քավության նոխազներ կարգի այլոց, իսկ մեղքը հեռացնի Փաշինյանի ու նրա թիմի վրայից։ 44-օրյա պատերազմից հետո մի քանի հազար քրեական գործեր են հարուցվել, որոնք բացառապես բանակի, զինվորականության դեմ են։ Աղմկահարույց մի շարք գործերով արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունը չունի որևէ ապացույց, փոխարենը փորձում են կոտրել մարդկանց, զինվորականներին, նախկին ռազմագերիներին։ Առաջիկայում դատախազության և ԱԱԾ-ի ապօրինություններին կմիանա նաև Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը։

Միհրան Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular