ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական բանակցություններ․ Էրդողանի իրական նպատակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էրդողանը հույս ունի, որ Իսրայելի և Հայաստանի հետ իր աշխատանքը կազդի Վաշինգտոնում հայկական և հրեական լոբբիի վրա։ Այս արձանագրումն արել է Վաշինգտոնում Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի թուրքական ծրագրի ավագ տնօրեն Այքան Էրդեմիրը: Վերջինիս կարծիքով, Հայաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերն իրենցից դիվանագիտության տակտիկական փոփոխություն են ներկայացնում, այլ ոչ թե՝ արժեքների վրա հիմնված հանձնառություն բարեկամական հարաբերություններին։
 
Հիշեցնենք, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ բանագնացներ են նշանակել՝ 1990-ականների սկզբից խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և ընդհանուր սահմանի բացման համար։ Նրանց առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում հունվարի 14-ին, իսկ երկրորդը լինելու է փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Էրդեմիրի գնահատմամբ, Էրդողանը հույս ունի, որ Հայաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է արագ լուծում լինել Թուրքիայի խնդիրների համար:
 
Վերլուծաբանը նշել է, թե Թուրքիայի դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում հիմնված են հետևյալ հիմնական գործոնների վրա. նախ՝ Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան գնալով ավելի է մեկուսացվում Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ինչը և՛ դիվանագիտական, և՛ ռազմական խնդիր է ստեղծում: Թուրքիան նաև ձգտում է ֆինանսական ճգնաժամից հետո ընդլայնել իր մուտքը դեպի արտահանման շուկաներ և ավելի շատ ներդրումներ ներգրավել արտասահմանից, հատկապես՝ Պարսից ծոցի երկրներից: Մեկ այլ կարևոր հանգամանք էլ այն է, որ Հայաստանի հետ Թուրքիայի կոնֆլիկտի միջազգային ընկալումը խաթարում է Թուրքիայի իմիջը և դիվանագիտական ազդեցությունն ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բրյուսելում, այնպես որ նա նաև հույս ունի, որ կարգավորման ջանքերը կծառայեն Թուրքիայի փափուկ ուժի ամրապնդմանը և երկու մայրաքաղաքներում դիվանագիտական դեֆիցիտի նվազեցմանը։
 
Ըստ էության, Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ ընդամենը լուծում է Արևմուտքում բավական հզոր և ազդեցիկ հայկական սփյուռքի չեզոքացման, սեփական երկրի իմիջն ու հեղինակությունը բարձրացնելու խնդիր, ինչն էլ լրացուցիչ դիվիդենտներ կբերի Թուրքիային թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իմաստով, թույլ կտա խուսափել Թուրքիայի մեկուսացումից։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, գիտակցելով այս փաստը, դարձել են Էրդողանի խամաճիկը և ՀՀ շահերի հաշվին Թուրքիայի շահերն առաջ մղողը։
 
Գարեգին Ավետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular