ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը լծվել է սահմանադրությունը յուր ճաշակով փոխելու գործընթացին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները ողջ թափով լծվել են Սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն արդեն մեկ նիստ գումարել է, քննարկել են միայն տեխնիկական հարցեր, իսկ երկրորդ նիստում, որը կայանալու է փետրվարի 16-ին, խորհուրդն ընտրելու է մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ պրոֆեսիոնալ իրավաբանների։ Խորհրդի առաջին նիստին չի մասնակցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Վերջինիս, հիշեցնենք արդեն փետրվարի 23-ից փոխարինելու է նորանշանակ օմբուդսմենը՝ Փաշինյանի կողմնակից Քրիստինե Գրիգորյանը։ Գործող վարչախումբն ինքն էլ շահագրգռված է, որ Թաթոյանին հեռու պահի խորհրդի աշխատանքներից, ուստի առաջին նիստերը տեխնիկական հարցերի քննարկմամբ են սահմանափակվելու, մինչև Թաթոյանն այլևս հնարավորություն չունենա մասնակցել նիստերին, իր մոտեցումները ներկայացնի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Թերևս, հենց այդ հանգամանքն է պատճառ դարձել, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի մասնակցել առաջին նիստին։

Ձևավորված խորհուրդը բաղկացած է իշխանության ներկայացուցիչներից, իշխանամերձ իրավապաշտպաններից և գործող իշխանությանը սատարող երկու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել, ուստի և որևէ «բարեփոխման» միակ պատասխանատուն փաշինյանական իշխանությունն է լինելու։ Ուշագրավն այն է, որ խորհուրդը համառորեն չի բարձրաձայնում՝ արդյո՞ք փոխելու են պետական կառավարման կարգը, թե՞ ոչ, կպահպանեն Նիկոլ Փաշինյանի բնորոշած սուպերվարչապետական համակարգը, թե՞ մեկ այլ՝ Փաշինյանի հագով կոստյում կկարեն։

Արդարադատության տխրահռչակ նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն է երեկ հայտարարել, թե Սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանության թևերի բալանսավորումն է։

«Իմ խորին համոզմամբ մեր ներկայիս Սահմանադրության մեջ խախտված է բալանսավորումը իշխանության տարբեր թևերի մեջ, և այդ բալանսավորման շտկման համար է նաև, կարծում եմ, նախատեսված այս գործընթացը, և, այո՛, կարող ենք այսպես անվանել, էնպես անվանել, քաղաքական դիսկուրսում կարող են լինել նաև որոշակի ավելի խիստ բնորոշումներ, որոնք մենք բոլորը հարգում ենք», - ասել է նախարարը։

Փաշինյանը, նշենք, արդեն իսկ հայտնել է, թե դեմ է կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալուն։ Ըստ էության, այդ հայտարարությունն ակնարկ էր, որ ինչ էլ ստացվի վերջնարդյունքում, լինելու է հանուն Նիկոլ Փաշինյանի, այլ ոչ հանուն Հայաստանի Հանրապետության։

Սամվել Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular