ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական բանակցություններում տարօրինակ վիճակ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանն առայժմ չի հաստատել Թուրքիայի Անթալիա քաղաքում մարտին կայանալիք դիվանագիտական համաժողովին իր մասնակցությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆինլանդացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
 
«Գիտնականների և մյուս հրավիրյալների հետ մեկտեղ հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին և արտգործնախարարին հրավեր ենք ուղարկել: Փաշինյանին հրավեր չենք ուղարկել, երկրների ղեկավարներին նախագահն է հրավեր ուղարկում: Այս պահին մոտ 60 նախարար հաստատել է իր մասնակցությունը: Հայաստանից հաստատում դեռ չենք ստացել»,- ասել է Չավուշօղլուն:
 
Ավելի վաղ, հիշեցնենք, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը մարտին այցով կմեկնի Թուրքիա:
 
«Փաշինյանը մարտին այցով կժամանի Թուրքիա և կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին»,- թուրքական պարբերականները մեջբերել էին Օքթային:
 
Եվ այժմ ԱԳ նախարարն ինքն է հերքում երկրի փոխնախագահի հայտարարությունները։ Ըստ երևույթին, Թուրքիայի իշխանությունները նախապես փորձել են սադրանք իրականացնել, Հայաստանի ղեկավարությանը պարտադրել մասնակցել իրենց համաժողովին, իսկ այժմ ստիպված են ԱԳ նախարարի մակարդակով հերքել փոխնախագահին։ Անհնարին է, որ Օքթայն առանց Թուրքիայի նախագահի և ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելու նման հայտարարություններ աներ։
 
Չավուշօղլուն խոսել է նաև փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումից, հայտարարել, թե հանդիպումը Վիեննայում է անցկացվելու հայկական կողմի ցանկությամբ: Նա նշել է, որ կողմերի միջև հեռախոսազրույցի ժամանակ առաջարկվել է բանագնացների երկրորդ հանդիպումը անցկացնել Ավստրիայում կամ Շվեյցարիայում։
 
«Պարոն Սերդարի հետ խորհրդակցեցինք և հաշվի առնելով նախկինում Ժնևում արձանագրված անհաջողությունը` որոշեցինք Վիեննան ընտրել, որպեսզի նույնը չշարունակվի»,- ասել է թուրք նախարարը: Ամեն դեպքում, Թուրքիայի այս սիրալիրությունը, անգամ սիմվոլիզմը հաշվի առնելը որևէ դրական հետևանք չի կարող ունենալ Հայաստանի համար։ Եվ ՀՀ իշխանությունները պարտավոր են խուսափել գոնե այս պահին չկշռադատված որոշումներ կայացնելուց, ինչին նրանց հետևողականորեն մղում է թուրքական կողմը։
 
Միքայել Ավետիսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular