ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ԱԳՆ անատամ հայտարարություններն ու իշխանական պատգամավորների «խրոխտ» արձագանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի ԱԳՆ-ն երեկ վերջապես արձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լպիրշ հայտարարություններին, ԱԳՆ խոսնակի անատամ և ոչինչ չասող հայտարարությամբ։ Հիշեցնենք, Բելառուսի նախագահը Սոլովյովին տված հարցազրույցում խոսել էր Միութենական պետության կազմում տարբեր երկրների ներգրավման մասին, վստահություն հայտնել, թե Հայաստանը փախչելու տեղ չունի։
 
«Հայաստանը փախչելու տեղ չունի, կարծո՞ւմ եք` նրանք ինչ-որ մեկին պետք ե՞ն, իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - ասել էր Լուկաշենկոն։
 
Այս հայտարարությունից հետո սոցցանցերն ու հանրությունն արդարացիորեն պահանջում էին, որ ՀՀ պատկան մարմինները խստորեն արձագանքեն, արժանի պատասխան տան Բելառուսի՝ չափը կորցրած նախագահին։ ԱԳՆ-ում, թերևս, երկար են մտածել, թե ինչ պատասխան տան, որ ո՛չ «շիշը վառեն, ո՛չ քաբաբը»։
 
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», - հայտարարել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
 
Ավելի ուշ իշխանական մամուլը տեղեկություն տարածեց, թե Բելառուսի դեսպանն այցելել է ԱԳՆ։ Վահան Հունանյանն ինքն էլ հաստատեց, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը եղել է ԱԳՆ-ում, բայց այդպես էլ չպարզաբանեց՝ արդյո՞ք բողոքի նոտա հղվե՞լ է, թե՞ ոչ։ Ուշադրություն դարձրեք ձևակերպումներին։ Լուկաշենկոյի լպիրշությանը ԱԳՆ-ն պատասխանում է չափազանց մեղմ, վախվխելով և կարկամած։ Փոխարենը, «առյուծ» էին կտրել խորհրդարանում։ Իշխող ուժը Հովիկաղազարյանններով ու Վաղարշակհակոբյաններով էր պատասխանում Լուկաշենկոյին։ «Լուկաշենկոներն ու մարգարիտասիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին և ռուսական պետականությանը»,- ասել է Հովիկ Աղազարյանը, իսկ Վաղարշակ Հակոբյանն էլ դատապարտել էր Լուկաշենկոյի որակումները. - «Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։ Եվ ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը»։
 
Իհարկե, խորհրդարանում իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարությունները բոլորովին համադրելի չեն ԱԳՆ-ի կամ վարչապետի աշխատակազմի պատասխանի հետ։ Իսկ Փաշինյանն ու իր աշխատակազմը ամեն կերպ խուսափում են կոշտ արձագանքելուց։ Ընդհանրապես, 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն իր «դուխի» մասին հիշում է միայն ներքաղաքական օրակարգում, իսկ արտաքին գործընկերների հետ հարաբերվելիս բերանը ջուր է առնում։
 
Նարեկ Հայրապետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular