ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտությունից հետո արտագաղթը ուժգնացել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտությունը շարունակում է իր բացասական ազդեցությունը թողնել Հայաստանի վրա։ Վերլուծաբանների կարծիքով՝ պարտությունից հետո սաստկանալու էին արտագաղթի տեմպերը, որքան էլ փաշինյանական վարչախումբը փորձեր հակառակը համոզել։ Երեկ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021-ի սահմանահատումների վիճակագրությունը։ Այսպիսով, նախորդ տարի Հայաստան է ժամանել 1 629 891 և Հայաստանից մեկնել 1 673 765 անձ։ Այսինքն՝ բացասական հաշվեկշիռը կազմել է 43 874 մարդ։ Նախորդ տարվա ցուցանիշը վատթարագույնն է վերջին հինգ տարիների ընթացքում։

Պաշտոնական տվյալներով՝ բացասական հաշվեկշիռ գրանցվել էր նաև 2017 թվականին՝ -26897: 2018-ից 2020 թվականներին, ընդհակառակը, ներգաղթի որոշակի միտումներ էին նկատվել։ 2018-ին դրական հաշվեկշիռը եղել էր 15313, 2019-ին՝ 10506, 2020-ին՝ 12093։ Եվ անցած տարի նման տեմպը իսկապես մտահոգիչ է։ Հատկապես հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում հայաստանցիների զգալի մասի համար անհնար է եղել լքել Հայաստանը և մեկնել որևէ օտար երկիր։ Իշխանափոխությունից հետո փաշինյանական վարչակազմը խոստանում էր մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը դարձնել 5 միլիոն։

Այսպես կոչված հեղափոխությունը շատերի մոտ հույս էր արթնացրել, թե Հայաստանում նոր ու պայծառ օրեր են սկսվելու, և մեկնածների ու ժամանածների դրական հաշվեկշիռը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով։ Կարճ ժամանակով ներգաղթողների զգալի մասն էլ հասկացավ, որ իր հույսերը սին էին, իսկ հեղափոխությունն արվեց ոչ թե ՀՀ բնակչության, այլ մի խումբ բախտախնդիրների կյանքի որակը բարձրացնելու նպատակով։ Փաստացի, նույնիսկ համավարակով պայմանավորված սահմանափակումների պարագայում լրջագույն արտագաղթի տեմպ է նկատվել, և բնավ զարմանալի չի լինի, որ սահմանափակումները հանելուց հետո արտագաղթի տեմպերն աճեն։ Ըստ էության, գործող վարչախմբի առկայությունը, տնտեսական լուրջ անկումը, անվտանգային միջավայրի վատթարացումը և ապագայի հույսի կորուստը արտագաղթի նոր ալիք են բարձրացնում, և Հայաստանը շարունակելու է դատարկվել, քանի դեռ «Ապագա կա» բղավողները թաղում են ՀՀ ապագան։

Դավիթ Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular