ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվ գայլերն են կուշտ․ Մակրոնը սեփական միկրոհարցերն է լուծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդամենը մեկ օր պահանջվեց, որպեսզի Հայաստանում քննադատության թիրախի տակ հայտնված Եվրոպան կրկին դառնա հայ հանրության աչքի լույսը։ Օրեր առաջ, երբ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն 2 միլիարդ դոլար է նվիրելու Ադրբեջանին, Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ, եվրոպական երկրների ու, հատկապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին քննադատություններ հնչեցին։ Հաջորդ օրն իսկ Ադրբեջանը Հայաստան վերադարձրեց 8 գերիների։ ՀՀ ԱԳՆ-ն հատուկ շեշտել էր, որ 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։ Ֆրանսիայի նախագահն էլ Թվիթերում հայալեզու գրառում էր արել․ «Ութ հայ ձերբակալվածներ ազատ արձակվեցին Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվեցին Երևան։ Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից բաժանվել էին ամիսներ առաջ։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորականներին։ Շարժվում ենք առա՛ջ»։

Բուռն էյֆորիայի պայմաններում քչերն ուշադրություն դարձրեցին Ֆրանսիայի նախագահի ձևակերպումների վրա։ Այդ ութ և Ադրբեջանում պահվող մյուս գերիները ձերբակալվածներ չեն և չեն եղել, այլ պատանդներ, որոնց ազատ արձակումը ոչ թե Ադրբեջանի բարի կամքի, այլ միջազգային օրենքների պահանջն է։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ինքնիշխանությունն ու միջազգային կշիռը անկում է գրանցել, և մեր երկիրը պարզապես դարձել է մանրադրամ գերտերությունների ձեռքին։ Ադրբեջանից Եվրոպան, անշուշտ, սպասելիքներ ունի՝ գազի տեսքով։ Ու բնավ զարմանալի չէ, որ 2 միլիարդ դոլար են նվիրում թշնամուն։ Իսկ Մակրոնի՝ ռազմագերիներին ազատելու հարցում ունեցած դերը մեկ էական բացատրություն ունի։

Ֆրանսիայում հայկական սփյուռքը բավական ազդեցիկ է, և կարող է լուրջ գործոն լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Զարմանալի չէ, որ վերջին ամիսներին Հայաստան են ժամանել նախագահի երկու թեկնածուներ։ Մակրոնը հրաշալի հասկանում է, որ պետք է ինչ-որ զիջումներ անի հայ համայնքին՝ նրան իր կողմը գրավելու համար։ Ուստի և, կարելի է խաղարկել այդ հանգամանքը՝ թե՛ մյուս ռազմագերիներին ազատելու, թե՛ որոշակի այլ քաղաքական դիվիդենտներ ստանալու առումով։ Ոչ ոք մեր գեղեցիկ աչքերի համար զիջումներ չի անելու Հայաստանին։ Քաղաքականությունը նաև առևտուր է, որտեղ հաջողում են հմուտները։ Թե որքան հմուտ կլինեն քաղաքական առևտրում ՀՀ իշխանությունները, ցույց կտա ապագան, թեպետ մենք այնքան էլ մեծ հույսեր չենք փայփայում։

Լևոն Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular