ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը գնում է սխալ ճանապարհով․ քաղաքացին արձանագրում է, բայց չի ընդվզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) սոցհարցման արդյունքներով՝ Հայաստանում նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղով: Վերջին հետազոտությունը, որ իրականացվել էր դեկտեմբերին և հրապարակվել օրեր առաջ, փաստում է՝ հարցման մասնակիցների 34%-ն է կարծում, որ «Հայաստանը շարժվում է ճիշտ ուղով», իսկ 46%-ի կարծիքով՝ երկիրը ընթանում է «սխալ ուղղությամբ»: Մինչդեռ հուլիսին հարցվածների 41%-ը վստահ էր, որ «Հայաստանը ճիշտ ուղու վրա է», հակառակ կարծիքին էր հարցման մասնակիցների 34%-ը:

Փաստացի, հանրության զգալի մասը՝ 7 տոկոսը չորս-հինգ ամսվա ընթացքում փոխել է իր կարծիքը, արձանագրել, որ երկիրը շարժվում է սխալ ճանապարհով։ Իհարկե, սա մտահոգիչ է գործող վարչախմբի համար, որը ջանք ու եռանդ չի խնայում հանրությանը համոզելու հակառակի մեջ։ Բնական է, կարծիքի վատթարացման գործում իրենց դերն ունեն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական գործոնները։ Նաև, անհնար է երկար մոլորեցնել մարդկանց, խաբել ու ստել։ Ի վերջո, հանրությունն ինքն էլ հասկանալու է այդ տրիվիալ ճշմարտությունը։ Շան գլուխն, իրականում այլ տեղ է թաղված։

Ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները չեն ընդվզում գործող վարչախմբի դեմ, չեն հեռացնում «երկիրը սխալ ճանապարհով» տանողների դեմ, իսկ հունիսին հանրության 54 տոկոսը կողմ քվեարկեց փաշինյանական վարչախմբին։ Այսօր տասնյակ ու հարյուրավոր մեկնաբանություններ կարելի է անել այդ կապակցությամբ, վերլուծել, թե ինչը հանգեցրեց այդ զարգացմանը։ Մինչդեռ, Հայաստանի մշուշոտ ապագան այլևս թույլ չի տալիս զբաղվել անիմաստ զրույցներով։ Ընդդիմության համար պարարտ հնարավորություն է ստեղծվել իշխանության ղեկից հեռացնելու փաշինյանական վարչախմբին և եթե այս պայմաններում, երբ հանրության գերակշիռ մասը դժգոհ է գործող իշխանություններից և նրանց վարած քաղաքականությունից, ընդդիմությանը չհաջողվի հեռացնել նրանց, ապա կարող է ընդամենը երկու տարբերակ ծագել, կա՛մ այդ ընդդիմությունը ծախված է, կա՛մ էլ ապիկար։ Ամեն դեպքում, փաշինյանական վարչախումբը լուրջ մտահոգվելու տեղիք ունի։ Եթե ոչ այսօր, ապա վարկանիշի սրընթաց գահավիժման պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու իր խառնակույտը երկար չեն կարողանալու մնալ իշխանության ղեկին։

Մարատ Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular