ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության դեմ հալածանքները սաստկանում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ գործող իշխանությունները նոր թափով սաստկացնում են ընդդիմության դեմ հալածանքները, կարելի է սպասել Հայաստանի դեմ որևէ նոր դավադրության։ Քաղաքական հետապնդումները հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո այլևս չեն հարուցում հանրության զարմանքը։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը նույնիսկ չի էլ թաքցնում Հայաստանում իրական բռնապետություն հաստատելու իր մտայնությունը, շարունակում է ապօրինի և անհեթեթ մեղադրանքներով կալանավորել ու խոշտանգել ընդդիմադիր ակտիվիստներին, պարզապես Փաշինյանի իշխանության դեմ արտահայտվող անձանց, իշխանության կամքն անվերապահորեն չկատարող դատավորներին, պաշտոնյաներին, քաղաքապետերին։

Քննչական կոմիտեն հաղորդում է, թե նոր ապացույցներ է ձեռք բերել Վանաձորի նախկին համայնքապետին առաջադրված մեղադրանքի առնչությամբ։ Իրավապահ կառույցը դիմել է դատարան դեկտեմբերի 15-ից անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու պահանջով։ Դեռ հայտնի չէ, թե երբ դատարանը կքննարկի նախկին համայնքապետի կալանքը երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի դիմումը։ Այսօր առավոտյան էլ փաստաբան Երվանդ Վարոսյանն է հայտնել, թե Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի, վերաքննիչ դատարանին հրահանգել են կրկին կալանավորել Փարամազյանին։ Հետապնդումների այս շարքում փաստաբանները ահազանգ են հնչեցնում, թե «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ ՔԿՀ-ում խոշտանգումներ են իրականացվում։

Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա խնդրել է կապվել իր փաստաբանների հետ և տեղափոխել իրեն հիվանդանոց կամ ցուցաբերել բուժօգնություն, սակայն ՔԿՀ պատասխանատուները զանգի հնարավորություն չեն տվել, քանի որ ԱԱԾ-ն արգելանք է դրել հեռախոսազանգեր կատարելու իրավունքի վրա, իսկ բուժծառայության ղեկավարը պատասխանել է, որ պետք է մինչև երկուշաբթի սպասել, ինքը հանգստից վերադառնա և որոշի հիվանդանոց տեղափոխել, թե՝ ոչ։

Քաղաքական հալածանքների ամենաթարմ օրինակներից մեկն էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի հետ կատարվողն է։ Ազատամարտիկ Աշոտ Մինասյանին, Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանին ու Մենուա Հովսեփյանին կալանքից ազատ արձակող դատավորն այսօր ինքը կարող է հայտնվել ճաղերի ետևում։ Այս հալածանքները գնալով ավելի սաստիկ են դառնալու, փաշինյանական վարչախումբը չի կանգնելու ոչնչի առջև, քանի դեռ չկա հանրային լայն դիմադրություն, ընդդիմության հստակ մարտավարություն և ամենժամյա պայքար վարչախմբի դեմ։ 

Սարգիս Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular