ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության վերջին շանսը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր՝ փետրվարի 5-ին Երևանում ընթանում է ՀՅԴ հիմնադրման 131-րդ ամյակին նվիրված հանդիսությունը, որին մասնակցում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները, ընդդիմադիր դաշտի առաջնորդները, քաղաքական գործիչներ։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո իշխանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայել՝ ընդդիմության, հատկապես խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև հակասություններ գտնելու, ընդդիմադիր դաշտը պառակտելու, նրանց իրար դեմ հանելու համար։ 

Հանդիսավոր նիստին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է ելույթ ունեցել, նաև այլ գործիչներ։ Սաղաթելյանն արձանագրել է, որ օրվա իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում` Արցախի հարցում, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, բանակաշինության, տնտեսության:

«Ձախողել են նաև այն ոլորտներում, որոնք իրենց համար եղել են իբր արժեք և համոզմունք: Արդեն ակնհայտ փաստ է` իրենք որևէ կապ չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար դատական համակարգի, ընտրելու և ընտրվելու իրավունքի հետ: Իրենց համար դա ընդամենը լոզունգ է, ֆեյսբուքյան ստատուս, բայց ոչ երբեք նպատակ»,- արձանագրել է Սաղաթելյանը և հավելել, թե այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայից։

Ընդդիմադիր դաշտի այս միահամուռ հավաքումը մեկ հարկի տակ, առաջին հերթին քաղաքական ազդակ է հաղորդում հանրությանը, հույս տալիս, որ ընդդիմությունը կկարողանա ուժ գտնել իր մեջ միավորվելու, համախմբված պայքար մղելու փաշինյանական վարչախմբի դեմ։ Եվ սա իրապես դրական է։ Խնդիրը մեկն է՝ հանրությանը նաև ապացուցել, որ այս համախմբվածությունը միայն մեկանգամյա ակցիա չէ, լոզունգ ու կարգախոս չէ, ցուցադրություն չէ, այլ իսկապես օրինակ, որ ընդդիմությունը մի կողմ կարող է դնել նեղ կուսակցական շահերը, համախմբվել մեկ դրոշի ներքո։ Եթե արձանագրում են, որ երկիրը գտնվում է աղետալի կործանարար վիճակում, սկզբունքորեն պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները, դուրս գան ընդհանուր պայքարի։ Հակառակ դեպքում, կստացվի, որ ոչ պակաս խաբում են հանրությանը։ Ընդդիմադիր միավորների նկատմամբ հանրության անվստահությունն էլ, հաճախ, գալիս է այն հանգամանքից, որ չեն կարողացել առ այս պահը լուծել մեկ ճակատով պայքար մղելու հարցը: Իսկ իշխանությունը, շարունակելու է տարաձայնություններ գտնել, հրահրել և սադրել, քանզի դա է նրա վերարտադրման միակ շանսը։ Արդյո՞ք ընդդիմությունը կօգտագործի իր վերջին շանսը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության։

Արամ Նազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular