ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ծաղրում է Փաշինյանին․ ԱԳՆ-ն հերքում է, բայց կիսատ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է Թուրքիա այցելել մարտին Անթալյայում դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար: «Չնայած վերջերս Ղարաբաղի «ազատագրմանն» ու գործընթացին, որը մենք ամբողջովին սատարում ենք, ընկալվում է՝ որպես պատերազմ, իրականում այն խաղաղության բանալին է: Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, արվել են փոխադարձ դրական ուղերձներ: Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացն արագանա: Հայաստանի վարչապետ Փաշինյանը կժամանի Անթալիայում դիվանագիտական ֆորումին»,- ասել է Օքթայը:

Թուրքիայի փոխնախագահի հայտարարությանն այսօր առավոտյան արձագանքել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա և մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ ԱԳՆ խոսնակի ձևակերպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ։ ՀՀ իշխանությունները միանշանակ կերպով չեն հերքում կամ հաստատում Փաշինյանի մասնակցությունը, այլ տեղ են թողնում խուսանավելու՝ «այսօր չի քննարկվում, վաղը կարող է քննարկվել»։

Անթալիայի դիվանագիտական ֆորումը, նշենք, կայանալու է մարտին, հրավիրված են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Նրանց այցն էլ դեռ վերջնականապես հաստատված չէ, սակայն մեծ հավանականությամբ կկայանա։ Իսկ մենք արձանագրենք, որ Թուրքիայի իշխանությունը հերթական անգամ ծաղրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, հայտարարություններ տարածում՝ առանց նրանց հետ համաձայնեցնելու։ Անհարգալից այս վերաբերմունքի միակ մեղավորն ու պատասխանատուն, իհարկե, Հայաստանի գործող իշխանություններն են։ Նախկինում Թուրքիան երբեք այսպիսի ծաղրական արտահայտություններ չէր անում ՀՀ և նրա իշխանության հասցեին։

Գևորգ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular