ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցհարցումները՝ խուճապի առիթ փաշինյանական թիմում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) երեկ հրապարակել է սոցհարցման արդյունքները, որ իրականացվել էր անցած տարեվերջին։ Այդ հարցման արդյունքները, ի դեպ, լուրջ մտահոգությունների տեղիք են դարձել իշխող թիմի կազմում։ Ընդ որում, բնակչության 46 տոկոսը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34 տոկոսը։ Վարչապետի աշխատակազմի աշխատանքը լիովին դրական են գնահատել հարցվածների 19, մասամբ դրական՝ 30 տոկոսը, մինչդեռ պետական կառույցների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Այս հանգամանքը, ի դեպ, բացառապես Արման Թաթոյանի շնորհքն է։ Արդեն փետրվարի 23-ից նոր օմբուդսմեն կունենանք, և այդ կառույցի վարկանիշն էլ կհավասարվի մյուսներին։ 

Ամենացածր վարկանիշը պետական կառույցների շարքում, ըստ հարցման, ունեն Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդն ու ցանկը եզրափակող Ազգային ժողովը։ Կանխատեսելի էր, որ Ազգային ժողովը չի կարողանալու դառնալ իրապես լուրջ մարմին, սակայն, թերևս, առաջին դեպքն է, երբ Ազգային ժողովն այսքան ցածր վարկանիշ ունի հանրության շրջանում։ 

Ի հեճուկս փաշինյանական իշխանությունների վարած քաղաքականության, հակառակ պատկերն է նաև մյուս առումներով։ Հարցվածների 90 տոկոսը Թուրքիային լրջագույն սպառնալիք է համարում Հայաստանի համար, Ադրբեջանին նման գնահատական է տվել հարցվածների 77 տոկոսը։ Հանրության մեծ մասը նաև չի հավատում, որ ապաշրջափակումը տնտեսական օգուտներ կարող է տալ Հայաստանին։

Արցախի հարցում էլ ուշագրավ պատկեր է ստացվել։ Հարցվածների 82 տոկոսը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է առաջիկա տասը տարում Հայաստանի ապագայի համար։ Հարցվածների 35 տոկոսը կարծում է, որ ընդունելի տարբերակ է Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության ճանաչումը։ 34 տոկոսի կարծիքով՝ ընդունելի տարբերակ է Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին՝ որպես շրջան։ Հայաստանի կազմում Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնավար շրջանի կարգավիճակի հաստատման օգտին է հանդես եկել հարցվածների 16 տոկոսը․ իսկ Ռուսաստանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատման մասին նշել է հարցվածների 11 տոկոսը։

Ըստ էության, հանրությունը բավական լավ է գնահատում իրողությունները՝ ի տարբերություն գործող իշխանությունների։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ, իշխանափոխության համար կա պարարտ հող, մնացածը՝ ընդդիմության խնդիրն է։

Սամսոն Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular