ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները՝ թուրքական քարոզչական թակարդում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական ազդակներ է տեսնում, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կընթանա բարեհաջող։ Միրզոյանն այդ մասին ասել է երեկ՝ Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում։ Միրզոյանը ընդգծել է՝ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով Հայաստանի դիրքորոշման մեջ նախորդ երեսուն տարիներին մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, ու Երևանը կողմ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի վերաբացմանը։ Խոսելով Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հնարավորության մասին՝ Արարատ Միրզոյանը չի հերքել մասնակցության հնարավորությունը։

«Այո՛, ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է։ Ուղղակի ուզում եմ նշել, որ, ըստ էության, կարևոր է ընդգծել, որ երկկողմ այց չի և երկկողմ համատեքստում պետք չի դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չունի», - նշել է Հայաստանի արտգործնախարարը։

Անթալիայի դիվանագիտական ֆորումը, նշենք, մի հարկի տակ է հավաքում թյուրքական պետությունների ներկայացուցիչներին, և արևմտյան երկրների ներկայացուցիչները հազվադեպ են մասնակցում այդ համաժողովին։ Փաստացի, մասնակցելով այդ համաժողովին, Հայաստանի գործող իշխանությունները հայտնվելու են թուրքական թակարդի մեջ, գիտակցված կամ անգիտակցաբար ծառայելու են Էրդողանի իշխանության քարոզչությանը։ Դժվար չէ կռահել, որ Թուրքիայի ղեկավարությունը հենց այդ նպատակով էլ հրավիրում է հայկական կողմին՝ ֆորումը հայ-թուրքական բանակցություններն իր դաշտում անցկացնելու նպատակով։ Մոսկվայում Ռուբինյանի և Քըլըչի առաջին հանդիպումից հետո Թուրքիան նպատակ է դրել այդ գործընթացից հեռացնել ոչ միայն Ռուսաստանին, այլև մյուս շահագրգիռ կողմերին, և Հայաստանի ներկայացուցիչների հետ հարցերը քննարկել իրեն ձեռնտու մեկնաբանություններով։ Այս առումով, առնվազն տարօրինակ է ՀՀ իշխանությունների վարքը, համաժողովին մասնակցելու առայժմ քողարկված ցանկությունները։ Եթե, իհարկե, այլ ծպտյալ ծրագրեր փաշինյանական վարչախումբը չունի։

Վարդգես Աբգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular