ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական համակարգի դեմ ճնշումները սաստկանում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախումբը նոր թափով է լծվել դատական համակարգը խեղելու իր գործելաոճին։ Իշխանությունները, մեր տեղեկություններով, վերջնականապես զայրացել են դատական համակարգում գործող անկախ դատավորների վարքից և մտադիր են ամեն գնով ճնշել անհնազանդության դրսևորումները։ Բարձրագույն դատական խորհուրդն օրերս որոշում է կայացրել կասեցնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները։ Դատավորն ընդամենը համարձակվել էր արդարացի դատական ակտ կայացնել քաղաքական երանգավորում ունեցող մի քանի գործերում, կալանքից ազատ էր արձակել ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին։ 

Փաշինյանական իշխանությունն էլ որոշել է այդ անձանց փոխարեն կալանավորել հենց դատավորին։ Այդկերպ, վարչախումբը մտածում է ահաբեկել մյուս դատավորներին, ստիպել, որ կա՛մ հրաժարական ներկայացնեն, կա՛մ էլ անցնեն ապիկար իշխանության թրի տակով։ ԱԱԾ-ն փորձում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրել Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Փաշինյանի աջակցին ապօրինի կալանավորելու համար, թեև Փաշինյանի աջակիցն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Կարգապահական մեկ այլ վարույթ էլ հարուցվել է վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ, ով մերժել էր Վանաձորի ընտրությունների վերաբերյալ հայցը։ 

Նիկոլ Փաշինյանը չորս տարում կարողացել է մի քանի հավատարիմ դատավորներ կենտրոնացնել տարբեր դատարաններում, իսկ գործերի մակագրման ավտոմատ համակարգի առգրավումից հետո ձեռքով են կալանքի և այլ քաղաքական գործերի մակագրումներն իրականացվում իշխանությանը լոյալ դատավորներին։ Այս իրավիճակում դատական համակարգը մեկ անելիք ունի՝ համախմբվել, ցույց տալ սեփական ուժն ու արժանապատվությունը, թույլ չտալ փաշինյանական վարչախմբին՝ կոտրելու դիմադրության վերջին օջախը։

Արթուր Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular