ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի գլխավոր պահանջը․ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի գլխավոր պահանջը մեկն է՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Թեպետ թուրքական պաշտոնական աղբյուրներն առայժմ հրապարակային մակարդակում զերծ են մնում նախապայմաններ առաջ քաշելուց, ակնհայտ է, որ այդ երկիրը, օգտվելով Հայաստանում ստեղծված իրավիճակից, գործող փաշինյանական վարչախմբի ապազգային էությունից, փորձում է առաջ մղել այս կարևոր նախապայմանը, պարտադրել Հայաստանին՝ հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։

Նախօրեին էլ Թուրքիայի «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Չեթին Օզաչըքգյոզը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։ Նա պնդել է, թե առանց Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը Թուրքիայի հայրենասիրությանը դեմ է, և Թուրքիայի ԱԳՆ-ն պետք է սա լավ քննարկի։ Փաստացի, Թուրքիայի համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել մեկընդմիշտ ազատվելու իր պատմության ամենածանր բեռից։ Հայաստանում այսօր իշխում է ապազգային, թույլ և դավադիր մի խմբակ, որի թիվ մեկ գերխնդիրն ամեն գնով իշխանություն պահելն է։ Եվ փաշինյանական վարչախումբը որևէ կարմիր գիծ չունի ո՛չ Հայոց ցեղասպանության ուրացման, ո՛չ էլ Արցախի ուրացման հարցերում։

Թուրքական իշխանությունները, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանին, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին Անթալիայի համաժողովին հրավիրելով՝ ցանկանում են իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը, Ռուսաստանին զրկել կարգավորման գործընթացում ունեցած ազդեցությունից։ Հայկական իշխանությունների համար էլ լավ հնարավորություններ են բացվում Թուրքիայի հետ բիզնես անելու, միջոցներ ներգրավելու, թուրքական կապիտալով Հայաստանում իրենց ազդեցությունը պահպանելու համար։ Արդեն ապրիլին, Ցեղասպանության տարելիցի օրը պարզ կդառնա փաշինյանական իշխանությունների իրական դիրքորոշումը։ Չի բացառվում, որ կրկին հայտարարեն կորոնավիրուսով հերթական անգամ վարակվելու, այդ պատրվակով Ծիծեռնակաբերդ չբարձրանալու հանգամանքի մասին։

Արշալույս Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular