ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր փորձանք ՏԻՄ-երի գլխին․ ի՞նչ է պատրաստվում իշխանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախօրեին վերանշանակել է վարչական շրջանների մեկ տասնյակ ղեկավարների։ Այս պահի դրությամբ, ղեկավար չունեն միայն Էրեբունին, որտեղ դեռ սեպտեմբերին Արման Աբրահամյանն էր հրաժարական տվել, և Մալաթիա-Սեբաստիան, որի վարչական ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են։ Օրեր առաջ էինք տեղեկացրել, որ Երևանի նորանշանակ քաղաքապետը մատնվել է անգործության, խուսափում է որոշումներ ընդունելուց, իսկ քաղաքապետարանն ու վարչական շրջանները անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում իրենց համար։

Հրաչյա Սարգսյանն ինքն էլ գիտի, որ ընդամենը ժամանակավոր պաշտոնյա է, իսկ քաղաքապետի պաշտոնն այնքան կարևոր է, որ Փաշինյանը նախատեսել է այլ, ավելի ազդեցիկ որևէ կուսակցի համար։ Քաղաքապետարանում որոշումներ կայացնելու գործընթացում խաչվում են նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի շահերը, և Փաշինյանն առժամանակ սպասում է, որևէ մեկին հստակ խոստում չի տվել։ Ի դեպ, այդ հանգամանքը որոշ ձախողված կերպարների հույս է տվել կարծելու, թե իրենք կարող են դառնալ Երևանի քաղաքապետ, գլխավորել ՔՊ ցուցակը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ նպատակներ ունի ոչ միայն Երևանի, այլ մյուս ՏԻՄ-երի նկատմամբ։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին հանձնարարվել է քննել ՏԻՄ-երում ընտրությունների կարգը փոխելու, կամ ընդհանրապես հանելու և քաղաքապետերի պաշտոնները նշանակովի դարձնելու, կամ էլ քաղաքապետերին ուղիղ եղանակով ընտրելու հնարավորությունները։ Գործող վարչախումբը, ըստ էության, ցանկանում է վերացնել ավագանու ինստիտուտը, իսկ քաղաքապետերին լիովին կախյալ դարձնել կենտրոնական իշխանությունից։ Հատկապես խոշոր քաղաքներում համամասնական ընտրակարգերով ընտրությունները լուրջ գլխացավանք են դարձել Նիկոլ Փաշինյանի համար, և նա որոշել է ամեն գնով հնազանդեցնել ՏԻՄ մարմինները։ Այս դեպքում, Հրաչյա Սարգսյանը շանս կունենա պաշտոնավարել առնվազն մեկ տարի, մինչև մշակեն սահմանադրական նոր փոփոխություններն ու հանրաքվե իրականացնեն։

Վարդան Մեհրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular