ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրավոր ու բզկտված․ Հայոց բանակը նշում է կազմավորման 30-ամյակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունը նշում է զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը․ նշում է տխուր, գլխահակ, առանց տոնական միջոցառումների։ Առաջին տարին է, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նույնիսկ Եռաբլուր չի գնում՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին, հանրապետության նախագահն էլ տակավին օրեր առաջ է հրաժարականի դիմում ներկայացրել և գտնվում է իր հայրենի Լոնդոնում։

Փաշինյանի աշխատակազմը նախօրեին էր հայտնել, թե նա կորոնավիրուսի թեստ է հանձնել և այժմ ինքնամեկուսացել է։ Կորոնավիրուսը պատրվակ է բերել և Եռաբլուր այցից խուսափել է նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Չեղարկել են նաև նախատեսված տոնական միջոցառումները։ Փոխարենն այսօր ուղերձների և կոչերի տարափ է սոցցանցերում և ԶԼՄ-ներում։ Ինքը՝ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված։ Վարչապետն ընդգծել է՝ բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելն իրենց առաջնահերթությունն է։

«Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով», - իր ուղերձում նշել է վարչապետը՝ շեշտելով՝ զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ: Նմանատիպ խրոխտ ձևակերպումներ են գործող վարչախմբի մյուս պաշտոնյաների ուղերձներում ևս։ Իհարկե, բառ անգամ չկա տարուց ավելի ադրբեջանական բանտերում կտտանքների և խոշտանգումների ենթարկվող ռազմագերիների մասին․ տպավորություն է, թե փաշինյանական իշխանությունը վաղուց և անվերադարձ մոռացել է նրանց մասին։

Բառ չկա Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու, ամիսներ շարունակ ՀՀ բնակչության իրավունքները խախտելու մասին։ Բառ անգամ չկա, թե ինչպես է իշխանությունը փորձում պատերազմում կրած պարտության ամբողջ մեղքը բարդել զինված ուժերի վրա՝ ձերբակալում ու կալանավորում զինվորականներին, ամեն գնով վարկաբեկում և անվանարկում ՀՀ Զինված ուժերը։ Այդ փաստերի մասին փաշինյանական վարչախումբը չի հիշի, ձեռնտու չէ։ Փոխարենը պատմությունից դասեր քաղելու, մեղքը նախկինների վրա բարդելու կոչեր կանեն, իսկ երեկոյան կխմեն զինվորի կենացը։

Գևորգ Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular