ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ վարակումների շարք․ հարսանիքը և իր հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Հայաստանի կառավարության փոխանցմամբ Փաշինյանը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, գործունեությունը կիրականացնի հեռավար, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Նշենք, որ պաշտոնական տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է վարակվում, առաջին անգամ նա ու իր ընտանիքի անդամները կորոնավիրուսով վարակվել էին 2020թ.–ի հունիսի 1-ին։ Տարօրինակ կերպով այսօր նաև վարակվելու մասին հայտնել են Գլխավոր շտաբից։ Արտակ Դավթյանի վարակվելու պատճառով հետաձգել են հունվարի 28-ին նախանշված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» սրահում։ Կորոնավիրուսով «վարակվածներ» կան նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Պատվաստված պաշտոնյաների վարակումների այս շքերթն իսկապես տարօրինակ է։

Եթե Փաշինյանը անախտանիշ է տանում հիվանդությունը, ի՞նչն է նրան ստիպել կրկին թեստ հանձնել։ ԶԼՄ-ները վարկածներ են առաջ քաշում, որ Փաշինյանն այդկերպ ցանկանում է պարզապես խուսափել Բանակի օրվան նվիրված միջոցառումներից։ Մեկ այլ վարկածով էլ խուսափում է կարևոր և ճակատագրական ինչ-որ արտերկրյա այցից։ Բանակի օրվա միջոցառումներին չմասնակցելու վարկածի օգտին է խոսում նաև ԳՇ պետի հանկարծակի վարակման փաստը։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո խուսափում է հանրային վայրերից՝ վախենալով, թե կարող է արժանանալ միջոցառման մասնակիցների քննադատությանը կամ թարս հայացքներին։ Փոխարենը ակտիվորեն և հաճույքով մասնակցում է «Քաղաքացիական պայմանագրի» անդամների առիթներին, քեֆ անում, ուրախանում։

Օրեր առաջ էլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ մասնակցել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը։ Չի բացառվում, որ հենց հարսանիքի տեղում էլ վարակվել են։ Թեպետ առողջապահության նախարարությունը պնդում է, թե ստուգել են մասնակիցների պատվաստման թերթիկները, սակայն որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Իսկ մինչ այդ կորոնավիրուսի «օմիկրոն» տարատեսակը շարունակում է արագորեն տարածվել: Վերջին երկու շաբաթում՝ նախորդ երկու շաբաթվա համեմատ վարակումների թիվն աճել է 400 տոկոսով։

Էդգար Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular