ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության դեմ հետապնդումները շարունակվելու են նոր թափով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող վարչախմբի թիվ մեկ և կենսական խնդիրը արմատական ընդդիմությանը կոտրելն է։ Փաշինյանական վարչախումբը մտադիր է առաջիկայում նոր թափ հաղորդել ընդդիմության դեմ հետապնդումներին՝ հասկանալով, որ միայն ազդեցիկ և անկոտրում ընդդիմադիրներին մեկուսացնելու շնորհիվ կարող է երկարաձգել իր անփառունակ պաշտոնավարումը։ Ընդ որում, հետապնդումներ են իրականացվելու թե՛ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, թե՛ ՏԻՄ ընդդիմադիր ներկայացուցիչների, բանակի հրամկազմի նախկին ու ներկա ներկայացուցիչների դեմ։

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ 2020-ի նոյեմբերի 10-ի գործով ևս 2 անձի՝ «Հայաստան» դաշինքի ակտիվիստ Նարեկ Մանթաշյանի և ոմն Գ․Գ․-ի մասով նախաքննությունն ավարտվել է։ Նրանց մեղադրում են ոչ միայն կառավարության շենքի և Փաշինյանի կեցավայրի վրա հարձակումների, այլև «Զվարթնոց» օդանավակայանում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Ընդհանուր առմամբ, մեղադրանքներ են առաջադրվել 29 անձանց, սակայն Փաշինյանը հրահանգել է այդ թիվն ավելացնել մի քանի անգամ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, այլ կառույցների հրահանգվել է թարմացնել ընդդիմադիր ակտիվիստների ցուցակները, հետևել նրանց տեղաշարժին, հանդիպումներին, սոցցանցային ակտիվությանը, անհրաժեշտ ապացույցներ գտնելու դեպքում ձերբակալել կամ բերման ենթարկել։

Նույն վիճակն է նաև ՀՀ ՊՆ-ում և Գլխավոր շտաբում։ Տակավին օրերս ամուսնացած Սուրեն Պապիկյանին առայժմ հանձնարարվել է հետաձգել մեղրամիսը, լծվել բանակը անցանկալի տարրերից ազատելու գործին։ Բանակը Փաշինյանի նկատմամբ բացասաբար տրամադրված զինվորականներից մաքրելու գործի վերահսկողն էլ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է՝ իր ընկերոջ՝ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի հետ։ Նախկին նախարար Արշակ Կարապետյանը ցանկանում էր ազատվել Աշոտ Զաքարյանից, սակայն Անդրանիկ Քոչարյանին հաջողվեց նրան պահել այդ պաշտոնին, իսկ այժմ՝ Սուրեն Պապիկյանի օրոք Զաքարյանը կրկին ձիու վրա է։

Զտումներ են սպասվում նաև պետական գերատեսչություններում։ Քիչ թե շատ ազդեցիկ որևէ պաշտոնի ընդդիմադիր անձի չպետք է թողնեն։ Փաշինյանը թեև կադրային լուրջ պակասուրդ ունի, սակայն մտադիր է թափուր թողնել ցանկացած հաստիք, քան ընդդիմադիրներին թողնել պետական համակարգում։

Սամսոն Առուստամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular