ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի բեմադրած ֆարսերին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, չի մասնակցի ո՛չ նախագահի ընտրությանը, ո՛չ էլ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին։ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխանական մամուլը տեղեկություններ սկսեց շրջանառել, թե «Հայաստան» դաշինքը կարող է նախագահի պաշտոնի համար առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ «Հայաստան» դաշինքն էլ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր այդ հնարավորությունը, ինչը փաշինյանականներին հույս էր տվել նոր և փնթի բեմադրություն ծրագրել։ Նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար հարկավոր է առնվազն 27 պատգամավորների ստորագրությունը։ Ընդդիմադիր երկու ուժերը կարող էին առաջադրել թեկնածու միայն համատեղ։ Մեր տեղեկություններով՝ երկու ուժերի միջև քննարկումներ են կայացել, որոշվել է թեկնածու չառաջադրել։
 
«Քաղաքացիական պայմանագիրն» ունի բավարար թվով մանդատներ՝ առնվազն երկրորդ փուլով նախագահ ընտրելու համար, իսկ ընդդիմադիր ցանկացած թեկնածու որևէ շանս չուներ։ Ըստ էության, ընդդիմությանը սադրելով՝ թեկնածու առաջադրելու, փաշինյանական վարչախումբը մտադիր էր բուռն գործունեության իմիտացիա ստեղծել, նաև փորձել փչացնել ընդդիմությանը։ Փոխարենը, այժմ ընդդիմադիրները բավական լավ կպատրաստվեն իշխանական թեկնածուի հարցով քննարկումներին, կկարողանան ի ցույց դնել Փաշինյանի ներկայացրած անձի սնանկությունն ու անպատրաստությունը, նախագահական ինստիտուտի նկատմամբ գործող վարչախմբի արհամարհական մոտեցումները։ Ընդդիմադիրները նաև հրաժարվել են մասնակցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին։ Երկրում ստեղծված իրավիճակում իշխանությունը գործնականում զբաղված է միայն թամաշաներ կազմակերպելով, և ընդդիմադիր ուժերը ողջամիտ մոտեցում են որդեգրել՝ չմասնակցել այդ բեմադրություններին, այլ օր ու արև չտալ իշխանությանը։ Իհարկե, ընդդիմության աշխատանքն այդ ուղղությամբ, հեռու է բավարար լինելուց։
 
Մանվել Մարտիրոսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular