ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը չի վստահում այլ ուժերի․ ինչպե՞ս վարկաբեկել նախագահի ինստիտուտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո բազմաթիվ անուններ էին շրջանառվում, թե ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնը։ Գործող Սահմանադրությամբ, Հայաստանի նախագահը չնչին լիազորություններ և զարգացումների վրա ազդեցության լծակներ ունի, այդուհանդերձ, սկզբունքային և հմուտ գործչի ձեռքում էլ այդ պաշտոնը կարող է լուրջ գործոն լինել, հակակշռումների և զսպումների առհավատչյա լինել։ Նախագահի պաշտոնը առանցքային է յուրաքանչյուր երկրի համար, նույնիսկ խորհրդարանական կառավարմամբ, և այն պետք է զբաղեցնի հանրության մեջ մեծ հեղինակություն ունեցող, ազդեցիկ գործիչ։ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր հաջորդ իսկ օրը, հայտարարել էր, թե նախագահի թեկնածուի հարցը իր քաղաքական թիմի հետ դեռ չի քննարկել, միաժամանակ նշել էր` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, որ պետք է ընտրի ՀՀ նախագահ. «Կարծում եմ` մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն»:
 
Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հնարավոր և ինքնառաջադրվող բոլոր թեկնածուներին տեղեկացնում էր, որ հույս չունենան նախագահի պաշտոն զբաղեցնել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է առաջադրել հնարավոր ամենավատ թեկնածուին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նրան կփոխարինի Փաշինյանի օգնական, և, համատեղությամբ, «Շիշ բռնողի» զույգ եղբայր Նաիրի Սարգսյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխող թիմում էլ միանշանակ չի ընդունվում Հարությունյանի թեկնածությունը։ ՔՊ-ականներն էլ հասկանում են, որ կրթության և գիտության ոլորտի ամենաձախողակ ղեկավարը ոչ միանշանակ համարում ունի նաև հանրության շրջանում, և նրա նշանակումը լրջագույն հարված կլինի «Քաղաքացիական պայմանագրի», առանց այն էլ խարխուլ վարկանիշին։
 
Փաշինյանը կողմնակիցներին հստակ հասկացրել է, թե չի վստահում այլ, արբանյակ ուժերի ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրն անհրաժեշտ պահին կարող է թռչել իր կողքից, կամ էլ երբեմն-երբեմն դիմադրեն վարչապետի ապօրինի ցանկություններին։ Փաշինյանն այսօր վստահում է բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» հին անդամներին, որոնց ցանկից էլ բարձր պաշտոնների են նշանակում։ Արդյունքում, հերթական անգամ վարկաբեկվելու է ՀՀ նախագահի ինստիտուտը, հավասարվելու հողին։ Այդ հանգամանքը, թերևս, չի մտահոգում Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։ Այդ մարդիկ չունեն պետության, պետականության զգացում, իսկ քայլերի տրամաբանությունը միտված է միայն սեփական իշխանությունը ցանկացած, անգամ ստոր եղանակով պահելուն։
 
Արմեն Ալեքսանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular