ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… դաշույն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատ վաղուց, երբ մարդը սկսել է սովորել, թե ինչպես վարվել քարի հետ՝ սկսվել է դաշույնի պատմությունը: Տարբեր ցեղերի մարտիկները, մասնակցելով բախումների և մարտերի, արագ հասկացել են, որ թշնամուն դանակահարելով հեշտությամբ կարելի է սպանել կամ վիրավորել: Ի սկզբանե դաշույնը եղել է քարից: Աշխարհի տարբեր մասերում դաշույնը (արաբերենից «ձեռագործ») ստեղծվել է որպես ամենապարզ սառը ծակող զենք: Այն անգամ կարելի էր ամրացնել փայտի ծայրին և դարձնել նիզակի ծայրակալ: Մ.Թ.Ա. 7-8-րդ դարերի ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել  Իրանի արևմտյան պատմական շրջանի Լուրիստան քաղաքում պեղումների ժամանակ: Դրանց թվում են քարե դաշույնները, որոնք չնայած կատարյալ չեն, բայց կարող էին օգտագործվել որպես ծակող-կտրող զենք: Սկանդինավիայում, Եգիպտոսում, Աֆրիկայում ևս հնէաբանները գտել են քարից պատրաստված դաշույններ: Դրանք թվագրվել են  մ.թ.ա. 2-րդ հազարամյակով: Եգիպտական ​​դաշույնները 30-40 սմ երկարություն են ունեցել, և այնքան էլ պինդ չեն եղել:

Սայրը ամրացվել է փայտից կամ փղոսկրից պատրաստված բռնակին: Բուն բռնակը զարդարված է եղել որսորդական և մարտական ​​տարբեր տեսարաններով: Նման երկար շեղբերով և հեշտ կոտրվող դաշունները նախատեսված չեն եղել մարտերի համար, ակնհայտ է, որ դրանք օգտագործվել են կրոնական ծեսերում: Սկանդինավյան երկրներում պատրաստված քարե դաշույնները համարվել են լավագույնները Եվրոպայում: Նրանց շեղբերը, համեմատած եգիպտական դաշույնների հետ եղել են  ավելի ծավալուն և լայն:

Դաշույններն անչափ տարածված են եղել, ուստի մ.թ.ա. 16-ից 18-րդ դարերը շվեդ գիտնականները անվանում էին «Դաշույնների դարաշրջան» (DOLR-TID): Սայրերի արտադրության համար օգտագործվել են  դեղին, սաթ կամ շագանակագույն սիլիկատներ,  սև, կարմիր, կանաչ կամ սպիտակ գույների քվարցիտներ: Սկանդինավիայի ամենահին դաշույնները գրեթե ռոմբաձև են եղել և միայն մեկ սուր ծայրն է մի փոքր հարթեցված եղել բռնակին ավելի լավ միանալու համար: Ենթադրվում է, որ դաշույնների ամենակատարյալ օրինակները ստեղծվել են մ.թ.ա. 16-րդ դարում: Ացտեկները, որոնք ապրել են Մեքսիկայում՝ ամերիկյան մայրցամաքում, իրենց դաշույնները պատրաստելու համար օգտագործել են սև կամ մուգ կանաչ օբսիդիան, իսկ բռնակը զարդարել բարդ նախշերով:

Հնագույն դաշույնները պատրաստվել են նաև անասունների եղջյուրներից, այնուհետև սկսել են օգտագործել  մետաղներ (պղինձ, բրոնզ, երկաթ, պողպատ)։ Հայաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի դաշույններ՝  նախշազարդված պատյաններով (երկրաչափական, բուսական և կենդանական նախշերով)։ Հայաստանում և Կովկասում հարուստ և ազդեցիկ անձինք կրել են կաշեպատ, ոսկեզօծ, նախշազարդ պատյաններով, քանդակազարդ բռնակներով (փղոսկր, ոսկի, արծաթ և այլն) դաշույններ։ Կովկասյան մի շարք ժողովուրդների տղամարդիկ ներկայումս էլ դաշույն կրում են որպես զգեստի մաս (որպես քաջության խորհրդանիշ)։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular