Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… դաշույն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատ վաղուց, երբ մարդը սկսել է սովորել, թե ինչպես վարվել քարի հետ՝ սկսվել է դաշույնի պատմությունը: Տարբեր ցեղերի մարտիկները, մասնակցելով բախումների և մարտերի, արագ հասկացել են, որ թշնամուն դանակահարելով հեշտությամբ կարելի է սպանել կամ վիրավորել: Ի սկզբանե դաշույնը եղել է քարից: Աշխարհի տարբեր մասերում դաշույնը (արաբերենից «ձեռագործ») ստեղծվել է որպես ամենապարզ սառը ծակող զենք: Այն անգամ կարելի էր ամրացնել փայտի ծայրին և դարձնել նիզակի ծայրակալ: Մ.Թ.Ա. 7-8-րդ դարերի ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել  Իրանի արևմտյան պատմական շրջանի Լուրիստան քաղաքում պեղումների ժամանակ: Դրանց թվում են քարե դաշույնները, որոնք չնայած կատարյալ չեն, բայց կարող էին օգտագործվել որպես ծակող-կտրող զենք: Սկանդինավիայում, Եգիպտոսում, Աֆրիկայում ևս հնէաբանները գտել են քարից պատրաստված դաշույններ: Դրանք թվագրվել են  մ.թ.ա. 2-րդ հազարամյակով: Եգիպտական ​​դաշույնները 30-40 սմ երկարություն են ունեցել, և այնքան էլ պինդ չեն եղել:

Սայրը ամրացվել է փայտից կամ փղոսկրից պատրաստված բռնակին: Բուն բռնակը զարդարված է եղել որսորդական և մարտական ​​տարբեր տեսարաններով: Նման երկար շեղբերով և հեշտ կոտրվող դաշունները նախատեսված չեն եղել մարտերի համար, ակնհայտ է, որ դրանք օգտագործվել են կրոնական ծեսերում: Սկանդինավյան երկրներում պատրաստված քարե դաշույնները համարվել են լավագույնները Եվրոպայում: Նրանց շեղբերը, համեմատած եգիպտական դաշույնների հետ եղել են  ավելի ծավալուն և լայն:

Դաշույններն անչափ տարածված են եղել, ուստի մ.թ.ա. 16-ից 18-րդ դարերը շվեդ գիտնականները անվանում էին «Դաշույնների դարաշրջան» (DOLR-TID): Սայրերի արտադրության համար օգտագործվել են  դեղին, սաթ կամ շագանակագույն սիլիկատներ,  սև, կարմիր, կանաչ կամ սպիտակ գույների քվարցիտներ: Սկանդինավիայի ամենահին դաշույնները գրեթե ռոմբաձև են եղել և միայն մեկ սուր ծայրն է մի փոքր հարթեցված եղել բռնակին ավելի լավ միանալու համար: Ենթադրվում է, որ դաշույնների ամենակատարյալ օրինակները ստեղծվել են մ.թ.ա. 16-րդ դարում: Ացտեկները, որոնք ապրել են Մեքսիկայում՝ ամերիկյան մայրցամաքում, իրենց դաշույնները պատրաստելու համար օգտագործել են սև կամ մուգ կանաչ օբսիդիան, իսկ բռնակը զարդարել բարդ նախշերով:

Հնագույն դաշույնները պատրաստվել են նաև անասունների եղջյուրներից, այնուհետև սկսել են օգտագործել  մետաղներ (պղինձ, բրոնզ, երկաթ, պողպատ)։ Հայաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի դաշույններ՝  նախշազարդված պատյաններով (երկրաչափական, բուսական և կենդանական նախշերով)։ Հայաստանում և Կովկասում հարուստ և ազդեցիկ անձինք կրել են կաշեպատ, ոսկեզօծ, նախշազարդ պատյաններով, քանդակազարդ բռնակներով (փղոսկր, ոսկի, արծաթ և այլն) դաշույններ։ Կովկասյան մի շարք ժողովուրդների տղամարդիկ ներկայումս էլ դաշույն կրում են որպես զգեստի մաս (որպես քաջության խորհրդանիշ)։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը Միայն Բեքհեմի դեմ եզրափակչից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ․ Յուրա Մովսիսյան Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը uպանություն է, ոչ թե հանկարծամահnւթյուն. անձը կալանավnրվել է Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պատի ժամացույցԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռшզմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Հայտնաբերվել են հետախnւզվողներ, ապoրինի պահվող զինшմթերք, թմրամիջnցներ (տեսանյութ) Մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը հասցեներ է հրապարակել Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել «Ի՞նչ է պատահել ձեր դեմքին, պարոն Փաշինյան, շոկի մե՞ջ եք. Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին» Նավթի գներն աճել են Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին Գեղաշեն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է «Opel» Չվերթի ժամանակ օդանավի շարժիչն է բռնկվել․ ՌԴ «Ցտեսություն Հայաստան, կամ Անդրկովկաս, որը մենք կորցրինք»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 29-ին Սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ. պատմության այս օրը (29 հուլիս)Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Տվերի մարզում այրվել են կինոնկարահանումների դեկորացիաները Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն հարձակվել է երեք նավթատար նավերի վրա ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվելՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է
Ամենադիտված