ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն ուսումնասիրում է Արմեն Սարգսյանի գործը․ փնտրվում է նախագահ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Գլխավոր դատախազությունը ԱԱԾ է ուղարկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումը, ըստ որի՝ Սարգսյանը մինչև 2018 թվականը եղել է Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային գոտի համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի։ Նախագահի երկքաղաքացի լինելու հարցը նոր չէ, որ քննարկվում է։ Դեռևս 2018 թվականի իշխանափոխության օրերին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե անձամբ տեսել է փաստաթղթերը, և Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացի չէ։ Չորս տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանի աշխատակազմից, մեկ օր անց արձագանքելով հրապարակմանը, ո'չ հերքում, ո'չ հաստատում են այն, միայն՝ հայտարարում են, թե «նման հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով»:

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Արմեն Սարգսյանն ապօրինի է զբաղեցրել նախագահի պաշտոնը, իսկ նրա բոլոր հրամանագրերն առ ոչինչ են։ Սարգսյանն, իհարկե, քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել փաստաթղթերի կեղծման համար: Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանի` Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ունենալու ու թաքցնելու փաստը, իր պաշտոնը ստանձնելու պահի` 2018 թվականի օրենսդրությամբ հանցակազմ չի պարունակում։

«Այո՛, դա Սահմանադրության ակնհայտ խախտում էր, բայց քրեորեն պատժելի չէր։ Նաև սա է պատճառը, որ 2021 թվականի գարնանը «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկով փոփոխվեց «Քաղաքացիության մասին» օրենքը և Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածը»,- նշել է Իոաննիսյանը։

Իսկ մինչ այդ Երևանում շարունակում են նոր նախագահի թեկնածու փնտրել։ Ընդդիմությունը ևս կարող է նախագահի թեկնածու առաջադրել։ «Հայաստան» դաշինքը չի բացառել Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը։ Նշենք, սակայն, որ Քոչարյանը այս խորհրդարանում ընտրվելու շանս անգամ չունի, և նրա առաջադրումը կամ դրա հավանականության մասին խոսելը միայն «թրոլինգ» է փաշինյանական վարչախմբին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գործող իշխանությունը այս պահին հակված է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան անդամի, այլ իշխանության լոյալ որևէ գործչի առաջադրմանը։ Այդ դեպքում էլ, պետք է հստակ երաշխիքներ ստանան, որ նոր նախագահը չի փորձի դուրս գալ Նիկոլ Փաշինյանի ազդեցության ուղեծրից։

Արթուր Սանթրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular