ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան երկար է պահպանվում իմունային պատասխանը այն մարդկանց մոտ, ովքեր հիվանդ են եղել Covid-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

maximonline.ru-ն գրում է, որ ինչպես գիտենք, կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ կարելի է ձեռք բերել երկու եղանակով՝ պատվաստվելով և հիվանդանալով։ Պատվաստումից հետո կրկնապատվաստում անհրաժեշտ է անցնել վեց ամիս անց: Իսկ որքա՞ն ժամանակ է պահպանվում իմունիտետը հիվանդությունից հետո: 

Ավստրալացի գիտնականներն այդ հարցի պատասխանն ունեն: Քիրբիի անվան Բժշկական հետազոտությունների Ավստրալիայի ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, թե որքան ժամանակ է պահպանվում բորբոքային գործընթացը հիվանդների մոտ՝ խթանելով իմունային համակարգի արձագանքը։ Փորձի համար նրանք նմուշներ են վերցրել 62 չպատվաստված մարդկանցից, որոնց մոտ ախտորոշվել է Covid, և ուշադիր զննել նրանց։ Իսկ արդյունքների մասին կիսվել են իրենց իսկ ինստիտուտի կայքում։

Հետազոտողները պարզել են, որ  կորոնավիրուսով չպատվաստված հիվանդների մոտ այսպես կոչված երկարատև կայուն բորբոքումը, որպես իմունային համակարգի պատասխան, պահպանվել է հիվանդության սկզբից առնվազն ութ ամիս:

«Մենք համեմատել ենք հիվանդների տվյալները այն մարդկանց տվյալների հետ, ովքեր չեն ունեցել COVID-19, և հայտնաբերել ենք I և III տիպի ինտերֆերոնների բարձր մակարդակ, որոնք բջիջներն արտադրում են ի պատասխան վիրուսի առկայության։ Այս ինտերֆերոնները սովորաբար անհետանում են վարակն անցնելուց հետո, սակայն երկարատև կորոնավիրուսով հիվանդների մոտ երկար ժամանակ է հայտնաբերել դրանց առկայությունը»,- ասել է ինստիտուտի ավագ գիտաշխատող Չանսավատ Ֆեթսուֆանը: Գիտնականները նաև պարզել են, որ կան երկարատև իմունոլոգիական փոփոխություններ ինչպես հիվանդության ծանր ձևերի դեպքում, այնպես էլ նրանց մոտ, ովքեր ունեցել են կորոնավիրուսի թեթև ձևեր: Երկարատև Covid-ի դեպքում իմունային պատասխանը պահպանվել է նույնիսկ այն բանից հետո, երբ վիրուսը «ամբողջովին լքել է օրգանիզմը»: Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծել են, որ չի կարելի անլուրջ վերաբերվել կորոնավիրուսին։ Հոդվածում նշվում է, որ երկարատև կորոնավիրուս զարգանում է չպատվաստված հիվանդների գրեթե 30%-ի մոտ։ Ավստրալացի փորձագետները հույս են հայտնել, որ կորոնավիրուսի «ավելի մեղմ» շտամները չեն առաջացնի այդքան ծանր COVID-19-եր, բայց դա հաստատ ասելու համար կպահանջվեն ավելի շատ տվյալներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular