ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը նոր օմբուդսմեն ունի, բայց չունի մարդու իրավունքների պաշտպան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ, 68 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, օմբուդսմենի պաշտոնում ընտրել է արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Քվեարկությանը մասնակցել են բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, իսկ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել միջոցառմանը։ 40-ամյա Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 3-ից մինչ այս ամսվա 20-ը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Մինչ այդ էլ պետական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։

Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել։ Փաշինյանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է և համապատասխանում է այդ պաշտոնին։ Մինչդեռ ընդդիմադիրները քննադատության են ենթարկել Գրիգորյանին՝ համարելով, որ նա դառնալու է իշխանության պաշտպանը։ Եվ իրոք, նախքան քվեարկությունը կայացած լսումներում նոր օմբուդսմենը մի ամբողջ շարք հայտարարություններ է արել, որոնք վկայում են՝ Մարդու իրավունքների պաշտպանի փոխարեն Փաշինյանի իրավունքների պաշտպան են ընտրել։

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը, մասնավորապես, նրան հիշեցրել է նույն ամբիոնից հնչած ատելության խոսքի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հնչեցրած «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս», «15-20 դոլար կաշառքներ» և այլ արտահայտությունների մասին։

«Կարծում եմ որ, ատելության խոսքի, հարգանքի և քաղաքական բանավեճի նշաձողը բոլորիս ձեռքում է, և բոլորս պետք է այդ նշաձողը բարձր պահենք, ուստի այդ առումով հետևողական եմ լինելու և նաև չեմ խուսափելու գնահատականներ տալուց, որովհետև կարծում եմ, որ որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,- խուսանավել է Քրիստինե Գրիգորյանը:

Մեկ այլ դրվագում էլ, պատասխանելով քաղբանտարկյալների մասին հարցին, նա հայտարարել է, թե ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում ու արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. «Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», - ասել է նա։ Իսկ ամենացնցողը, իհարկե, Քրիստինե Գրիգորյանի «Անվտանգության գոտին հայ-ադրբեջանական սահմանին չպետք է ֆետիշացնել» արտահայտությունն է։

Սամվել Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular