ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի սիրտը ներդաշնակ նախագահ է ուզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո անուններ սկսեցին շրջանառվել, թե ովքեր կարող են դառնալ ՀՀ հաջորդ նախագահը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախագահի հայտարարությունը ընթերցվեց երեկ կայացած նիստում, եթե մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով Արմեն Սարգսյանը հետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա նա պաշտոնանկ կարվի, իսկ 25-35 օրվա ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նոր նախագահ կընտրի։ Կասկած չկա, որ նախագահ է դառնալու հենց այն թեկնածուն, որին էլ կառաջադրեն փաշինյանականները։

Խմբակցությունն ունի 71 պատգամավոր, և առնվազն երկրորդ փուլով հանգիստ կանցկացնի թեկնածուին։ Որպես նախագահի հնարավոր թեկնածուներ շրջանառվում են Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի, այլ անձանց անունները, սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ երեկ կայացած ասուլիսը կարող է սառը ցնցուղ լինել իշխող թիմի անդամ չհանդիսացող գործիչների համար։ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել է, թե չի մեկնաբանում Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառները։ Նա միայն նշել է, թե հայտարարության հրապարակումից 3,5 ժամ առաջ է Սարգսյանը զանգահարել իրեն, տեղեկացրել հրաժարական տալու մտադրության մասին։ Պնդելով, թե գալով իշխանության՝ չի սահմանափակել Արմեն Սարգսյանի լիազորությունները, նա միաժամանակ ակնարկել է, թե ներդաշնակ չի աշխատել հեռացող նախագահի հետ։

Փաշինյանը որևէ թեկնածուի անուն չի տվել, սակայն ընդգծել է, որ նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանը չստորագրեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության՝ իր հրամանագիրը, երբ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը։

«Այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել էդ պահին։ Մասնավորապես, նախորդ տարի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում, էստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր, իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ», - հայտարարել է Փաշինյանը։

Մեծ հավանականությամբ, իշխող թիմը հենց իր կազմից էլ կառաջադրի թեկնածուի, նրան կդարձնի ժամանակավոր նախագահ, եթե Փաշինյանն ի վերջո կողմնորոշվի պետական կառավարման համակարգը փոխելու հարցում։ Նույնիսկ եթե չփոխի էլ, ՔՊ-ական նախագահը պարզապես Նիկոլ Փաշինյանի ևս մեկ ենթական կլինի՝ անմռունչ կատարելով նրա ցանկացած ապօրինի հրահանգ։

Գևորգ Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular