ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» ու դառը իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի գլխավոր դատախազությունը հրապարակել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մինչև այս տարվա սկիզբ Արցախի դեմ ադրբեջանական սադրանքների վիճակագրությունը․ ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 69 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 54 քրեական գործ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է սպանության 5 հանցավոր դեպք (քաղաքացիական անձանց սպանության` 3 դեպք), սպանության փորձի՝ 28 (որից 19-ը` ուղղված զինվորականների դեմ), ահաբեկչական գործողության՝ 1, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման՝ 16 (որից 10-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում), գույքի ոչնչացման ու վնասման փորձի՝ 5, գողության՝ 3, կողոպուտի՝ 2, գերեզմանները ոչնչացնելու՝ 3, խոշտանգման՝ 4, սպանության սպառնալիք տալու և մարդու առևանգման՝ 1-ական դեպքեր: Սպանվել է 3 քաղաքացիական անձ և 10 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 77-ը (50 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 8-ը, սպանության սպառնալիքի` 2-ը:

Թշնամի պետությունն, իհարկե, նույն ինտենսիվությամբ շարունակում է սադրանքների հրահրումը Արցախի և Հայաստանի սահմաններին։ Գործնականում, Ադրբեջանի ղեկավարությունը հստակ և նպատակամղված քաղաքականություն է իրականացնում՝ հնարավորինս անտանելի դարձնել հայ բնակչության կյանքը, առողջության և կյանքի համար սպառնալիքներ ստեղծելով՝ ստիպել լքել իրենց բնօրրանն ու հեռանալ։ Ադրբեջանը, պարզ ասած, խաղաղության որևէ մտադրություն չունի, և նրա քաղաքականությունն էլ միտված է դրան։ Թշնամին անընդհատ զինվում է, նոր ստորաբաժանումներ ստեղծում, զորամասեր և ենթակառուցվածքներ կառուցում Արցախից զավթած տարածքներում, ամրապնդվում, որպեսզի հետագայում էլ ավելի շատ տարածքներ նվաճի։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, որպեսզի պաշտպանի Արցախի բնակչության, Հայաստանի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերում ապրողների կյանքը և առողջությունը․ գործնականում ոչինչ։

«Խաղաղության դարաշրջան» հաստատելու փաշինյանական փորձերը նույնիսկ արտերկրում հանդիպում են ծաղրի, սակայն գործող վարչապետը չի ընկճվում, շարունակում է նույն ոգով քծնել Հայաստանն ու Արցախը հոշոտող թշնամուն։ Քանի դեռ Հայաստանում իշխում է փաշինյանական վարչախումբը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը միշտ էլ վտանգված է լինելու։

Արամ Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular