ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապակուսակցականացման Փաշինյանի թեորեմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սուրեն Պապիկյանը դարձել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպեսզի երաշխավորի բուհի ապակուսակցականացումը։ Այս զավեշտալի հայտարարությունն անցած տարեվերջին արել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփիչ ասուլիսում փորձելով հիմնավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, տարբեր պաշտոնյաների՝ բուհերի կառավարման խորհուրդների նախագահներ դառնալն ու այդ խորհուրդներում ներկայացված լինելը։ Թե որքանով է ԵՊՀ-ն ապակուսակցականացվել, չարժե նույնիսկ ասել․ մայր բուհում լրիվ թափով կուսակցաշինության աշխատանքներ են ընթանում։

Նախօրեին էլ տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Խորհրդի նախագահ միաձայն ընտրվել է նախկին փոխվարչապետ, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։ Ավինյանի ընտրության դեպքում որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել, թերևս համարելով, որ Պապիկյանի պարագայում արված հայտարարությունը վերաբերելի է նաև նախկին փոխվարչապետին։

Նիկոլ Փաշինյանը դեռ 2018թ․ իշխանափոխությունից առաջ բազմիցս քննադատել է բուհերի կուսակցականացումը, խոստացել իշխանության գալուց հետո վերջ դնել այդ արատավոր պրակտիկային։ Գործնականում Փաշինյանը ոչ պակաս ջանքեր է գործադրում պեական ուսումնական հաստատություններն իր կուսակիցներով լցնելու, բուհերի ֆինանսների և վարչական կառավարումն իր ձեռքում պահելու, ռեկտորներին էլ կախման մեջ գցելու ուղղությամբ։ Իհարկե, սա ունի իր տրամաբանական բացատրությունը։ Բուհերը, անկախ ամեն ինչից, նաև քաղաքական դժգոհության օջախ են, իսկ խորհուրդներն էլ հնարավորություն են գործող վարչախմբի համար ակտիվ ուսանողությանը կրնկի տակ պահելու համար։ Այդ առումով, հեղափոխական որևէ գաղափար «հեղափոխական» հորջորջվող թիմից ակնկալել պետք չէ, նրանք անում են այն, ինչ տեսել, սովորել, և պատկերացնում են։

Գարիկ Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular