ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիության չափանիշներով արդեն կարմիր գոտում ենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվողների թվի կտրուկ աճ։

Այս թեմայի մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի հետ։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ աճը՝ համաճարակաբանն ասաց. « Աճը, ըստ երևույթին, պայմանավորված է շրջանառվող «Օմիկրոն» շտամով, որովհետև օրական կտրվածքով աննախադեպ աճ է գրանցվում։ Եթե 14 օրվա ընթացքում արձանագրված դեպքերը համեմատում ենք նախորդ 14 օրվա հետ, ապա նկատելի է, որ 174%-ով դեպքերի աճ կա։ Դրական թեստերի մասնաբաժինը 1,6-ից դարձել է 5,1%, վարակի վերարտադրողական ցուցանիշը բավականին բարձր է, ու մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում ունենք նոր դեպքերի հնգապատիկ աճ։ Շեշտակի աճ ունենք միանշանակ, Եվրամիության չափանիշներով արդեն կարմիր գոտում ենք»։

Անդրադառնալով հարցին, թե «Օմիկրոն» շտամին դիմակայելու համար առողջապահական համակարգն ի՞նչ քայլեր է պատրաստվում անել` համաճարակաբանն ասաց. «Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնի նոր սահմանափակումը, որի համաձայն ժամանցի վայրեր կարող են հաճախել միայն նրանք, ովքեր կա՛մ պատվաստված են, կա՛մ ունեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ Ուսումնասիրվել են նաև աշխարհի փորձն ու այս շտամի շրջանառությունն այլ երկրներում, բնականաբար, գիտեինք, որ Հայաստանում ևս լինելու էին այս շտամով վարակվածության դեպքեր։ Բացի այս նոր սահմանափակումից, արդեն իսկ առկա կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումները շարունակում են գործել։ Կախված շտամի վարակելիության բարձր կամ ցածր լինելուց՝ սահմանափակումները համապատասխանաբար խստացվում են կամ մեղմվում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular