ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը սպառնում է նոր լոքդաուն սկսել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակին քաշած օղիով և պինցետով կորոնավիրուս բուժող Նիկոլ Փաշինյանի համար կրկին հրաշալի հնարավորություն է ստեղծվել երկրում կորոնավիրուսով պայմանավորված նոր լոքդաուն հայտարարելու, հանրությանը ահաբեկելու, հանրային առողջությունը վնասելու հարցում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտարարել է, թե վարակման թվերն աճում են վիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի պատճառով, բայց պատվաստումների շնորհիվ, ըստ նրա, նվազել են մահերը։ Իշխանությունների ձախողված քաղաքականության, նրանց նկատմամբ տոտալ անվստահության պատճառով Հայաստանում պատվաստվածների թիվը աննախադեպ փոքր է` 26,1 տոկոս, իսկ խթանիչ (բուստեր) ստացել է միայն 0,1 տոկոսը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն անմիջապես արձագանքել է, հայտարարել, թե տեսչական մարմինները պետք է ստուգումները խստացնեն, որ պատվաստման QR կոդ կամ թեստի բացասական պատասխան չունեցող մարդիկ հանրային փակ վայրեր չմտնեն։ Այս նոր խստացումը Հայաստանում ուժի մեջ է մտնում շաբաթ օրը՝ հունվարի 22-ին։

«Ընդ որում՝ պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից: Երբ որ մեր հիվանդանոցները լցվեն ամբողջությամբ, մենք ստիպված կլինենք գնալ լոքդաունի», - նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նոր սահմանափակումները, իհարկե, լրջորեն հարվածելու են տեղական բիզնեսին, խփելու են ռեստորանային, տուրիզմի և այլ ոլորտներին, բայց այդ հանգամանքը, թերևս, քիչ է հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի վարչախմբին։ Պետական մարմինները կա՛մ չունեն համապատասխան ռեսուրսներ՝ սահմանափակումները վերահսկելու համար, կա՛մ էլ պարզապես չեն ցանկանում վերահսկել։ Թիվ մեկ մտահոգությունը, իհարկե, ամեն գնով հանրությանն ահաբեկելն է, խուճապի մատնված երկրի բնակչությանն ավելի հեշտ է վախեցնել, վերահսկել, իշխել։

Նաև կորոնավիրուսն առիթ է՝ պետական գանձարանից ահռելի միջոցներ դուրս գրելու, բնակչությունից էլ ոչ պակաս ահռելի միջոցներ գանձելու համար։ Այլ նպատակներ այս իշխանությունը չի հետապնդում։ Իսկ մինչ այդ, կորոնավիրուսից և ուղեկցող հիվանդություններից զոհերի թիվը մոտենում է ընդհուպ 10 հազարին։

Սարգիս Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular