ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չաճեց դեղին մամուլի խմբագրի մակարդակից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չաճեց դեղին մամուլի խմբագրի մակարդակից, իսկ նրա բարոյական անկումը օրեցօր նոր դրսևորումներ է ստանում։ Ազգային ժողովում երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը կրկին մոռացավ, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, աջուձախ զրպարտություններ անելով։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը հիշեցրեց Արցախի մասին ՀՀ-ի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը, որ՝ եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը, ապա հիշեցրեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, թե առանց Արցախի Հայաստան չկա։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ Փաշինյանը պատրա՞ստ է վերահաստատել պնդումը։ Ընդդիմադիր պատգամավորի հարցապնդմանը Նիկոլ Փաշինյանի պատասխանն անհնար է արժանապատիվ անվանել։ Հիստերիկ ջղաձգման նոպայի մեջ նա կաշառակերության մեջ սկսեց մեղադրել Ղազինյանի հորը՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին։

«Ցավով կամ գուցե ոչ ցավով արձանագրեմ․ Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ-ի պատերի տակ ծվարած, կաշառք հավաքելով՝ միլիոնատեր դառնա, և նա շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք ԵՊՀ ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով՝ 5-10-15-20 կամ ավելի դոլար կաշառք հավաքելով՝ միլիոնատեր դառնան»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ որևէ կերպ չպատասխանելով Արթուր Ղազինյանի հարցին։

Այն, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի գիտակցում, թե ինչ է անմեղության կանխավարկածը, չունի «կարմիր գծեր» և զուրկ է տարրական քաղաքական մշակույթից, նույնիսկ իր կողմնակիցների կասկածը չի հարուցում։ Ղազինյանն, ի դեպ, Փաշինյանին հիշեցրեց, որ նա արդեն տևական ժամանակ ՀՀ վարչապետն է, ու եթե ապացույցներ ունենար, իր խամաճիկ իրավապահներին կհրահանգեր գործ սարքել ընդդիմադիր պատգամավորի հոր նկատմամբ։

Ղազինյանը, նշենք, միակ պատգամավորը չէր, որ հայտնվեց Փաշինյանի ու նրա սպասարկուների թիրախում։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որևէ ողջամիտ պատասխան չունենալով ընդդիմության հարցերին, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին մեղադրում էր ադրբեջանական գործակալ լինելու մեջ։ Այս որակի քաղաքական իշխանությամբ և քաղաքական դաշտով Հայաստանը հեռու գնալ չի կարող, երբ նույնիսկ խորհրդարանը վերածվել է լեզվակռվի և անփաստարկ հայհոյանքների ասպարեզի։

Արշակ Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular