ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Քերոբյանին աշխատանքային թրաֆիքինգի՞ են ենթարկում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկնիշ աճ չգրանցելու դեպքում հրաժարական տալու խոստումը կատակ է եղել։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հերթական անգամ հետաքրքրվեց նախարարից՝ արդյո՞ք նա պատրաստվում է կատարել իր խոստումն ու հրաժարական տալ։ Պատգամավորն անգամ առաջարկեց միացնել ձայնագրությունը, որտեղ Քերոբյանը տալիս է այդ խոստումը։

«Ձայնագրությունը, որը դուք միացնում եք կիսատ է: Եվ, եթե բարի լինեք ամբողջությամբ միացնել ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը կատակով արված արտահայտություն էր, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, եղել է կատակով արված արտահայտություն: Բայց ես այլ հարց եմ ուզում տալ, արդյո՞ք դուք նույն պատվախնդրությամբ գնում, թակո՞ւմ եք, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների դռները, որոնք նույնպես կանխատեսումներ են արել և վրիպել են իրենց կանխատեսումներով շատ ավելի շատ, քան ես, քան մենք: Արդյո՞ք Ձեր գործողություններում դուք տրամաբանական եք, այսինքն՝ հետևողական եք բոլոր առումներով, թե՞ ուղղակի զվարճանում եք, և Ձեր հայտարարությունները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի խնդիրների հետ»,- ակնհայտորեն խուսանավեց Քերոբյանը:

Նրա փոխարեն ավելի լակոնիկ, բայց լկտի պատասխան է տվել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ասել, թե ինքն է որոշում, թե ով ինչքան և ինչպես կաշխատի։ «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ: Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու Կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»,- ասել է Փաշինյանը։

Սոցցանցերում դրանից հետո իսկական ծաղր է սկսվել Փաշինյանի և նրա կառավարության՝ սեփական խոստումը չկատարող նախարարի հասցեին։ Օգտատերերը նշել են, թե Վահան Քերոբյանին աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկում, նույնիսկ որոշ իրավապաշտպաններ պատրաստակամություն են հայտնել պաշտպանել տարաբախտ նախարարի աշխատանքային իրավունքները։ Տարակուսելին այն է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք դարձել են Նիկոլ Փաշինյանի պատանդը, և անգամ ի վիճակի չեն հրաժարականի դիմում ներկայացնել։

Արեն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular