ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը ձեռնասուն ՄԻՊ է ընտրելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 17-ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընգրկված 25 հարցերից ամենակարևորը, թերևս, Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունն է։ Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանը փետրվարին ավարտում է իր վեցամյա առաքելությունը, օրենքով խորհրդարանը պարտավոր է նոր օմբուդսմեն ընտրել։ Դրա համար նաև օրենքը հստակ սահմանափակումներ և չափորոշիչներ, օմբուդսմեն պիտի ընտրվի մասնագիտական բարձր կարողությունների հանրության մեջ բարձր հեղինակություն ունեցող անձը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օմբուդսմենի պաշտոնի համար առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Մինչ առաջադրումը ԶԼՄ-ներում տարբեր անուններ էին շրջանառվում, թե ովքեր կարող լինել ՄԻՊ։ Ընդ որում, շրջանառվում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, այլ անձանց անուններ, որոնք, անկախ ամեն ինչից, ճանաչելիություն և հեղինակություն ունեն հանրության շրջանում, նաև հայտնի էին որպես լուրջ իրավաբաններ։ Թերևս, լուրջ և կայացած իրավաբանները չեն ցանկացել աշխատել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչախմբի միակ նպատակը ձեռնասուն և ենթարկվող օմբուդսմեն ունենալն է։

Արման Թաթոյանը հատկապես պատերազմից հետո իր գործունեությամբ, սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությամբ, գործող իշխանությունների ապօրինությունների վերհանմամբ դարձել փաշինյանական վարչախմբի աչքի փուշը։ Եվ այժմ լավ հնարավորություն է ստեղծվել իշխանությունների համար՝ ազատվել Թաթոյանից, նրա փոխարեն նշանակել գեղանի մի տիկնոջ, ով մինչ փոխնախարար դառնալը Արարատ Միրզոյանի օգնական էր աշխատում։ Քրիստինե Գրիգորյանը, անկախ իր մասնագիտական և մարդկային որակներից, լինելու է այս իշխանությունների կամակատարը, այլ ոչ Հայաստանում մարդու իրավունքների համար կռիվ տվող պաշտոնյա։ Սա էլ, ըստ ամենայնի, Փաշինյանի, հիմնական նպատակն է։

Տարոն Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular