ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը Բերքաբերի «բերանով» ճանապա՞րհ է պատրաստվում կառուցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Ադրբեջանը Ֆերեհլի գյուղից Փայտասար/Օդունդաղ սարի ստորոտով նոր ճանապարհ է կառուցում դեպի Մազամ և Ղուշչի Այրում գյուղերը:

168.am-ի տեղեկություններով, այսօր արդեն ադրբեջանական կողմը մի քանի նոր ճանապարհ է պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»:

Ավելի կոնկրետ՝ ճանապարհ է փորվել ոչ միայն Ղըզըլհաջըլի (ադրբ.՝ Qızılhacılı) գյուղի հատվածում, որը հարավ-արևմուտքում սահմանակից է Հայաստանի Բերքաբեր գյուղին, արևմուտքում՝ Բերքաբերի ջրամբարին, այլև առաջ են եկել դեպի ջրամբար ու փորել, քանդել նաև մեր տարածքում՝ սահմանից ներս:

   

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2016-ին հայ լրագրողների «թեթև» ձեռքով Ադրբեջանը «գրավել» էր Օդունդաղի բարձունքը: Ավելի ուշ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը քարտեզի միջոցով մանրամասնել էր, թե իրականում ինչ է կատարվել սահմանի այդ հատվածում:

«Օդունդաղ լեռան գագաթով է անցնում հայ-ադրբեջանական «միջազգայնորեն ճանաչված» սահմանը, սակայն փաստացի սահմանը (իսկ ըստ էության՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գիծը) անցում է ոչ թե լեռան գագաթով, այլ ավելի հարավ գտնվող Ջողազի ջրամբարով, որը բաժանում է հայկական Բերքաբեր և ադրբեջանական Մազամ գյուղերը։ Իսկ Մազամից ավելի հյուսիս՝ ադրբեջանական Ղուշչի Այրում և Ֆերեհլի գյուղերի միջև գտնվող բարձունքը, արդեն 25 տարի է, ինչ ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է, իսկ հակառակորդի դիրքերն էլ այնտեղ վաղուց կան»,- նշվում էր կայքի հոդվածում:

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, կասկածելի ձողեր են հայտնվել այն տեղերում, որոնք, ենթադրաբար, անկլավների տարածքում են:

«Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան, միջազգային և հանրային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը սահմանազատման գործընթացի համատեքստում նշել էր.

«Եթե մենք նայենք գեոդեզիստներին, օգտագործում են օդում պայմանական կախված սպուտնիկներ, իրականում դրանք չի լինում կախել օդում, դրանք տեղաշարժվում են և շարժական համակարգերի միջև մետրի, սանտիմետրի ուղղությամբ չի լինում, կան աշխարհագրական պարամետրեր: Ես լեռներում շատ եմ տեսել, կան սյուներ, որոնց հստակ կոորդինատները աշխարհի վրա որոշված են և այնպես են դրանք կազմակերպվել՝ առնվազն խորհրդային տարածքում, որ ցանկացած տեղից երեք սյուն հնարավոր լինի գտնել: Եթե երեք սյան կետերի կոորդինատները հայտնի են, դրանց համեմատ անկյունով-բանով կարելի է որոշել ցանկացած այլ վայրի կոորդինատ: Ինչի եմ դա ասում, որովհետև զավեշտի են հասնում դեպքերը, երբ եկել Որոտանում ասել են՝ սահմանն այստեղով պիտի անցնի, որովհետև թեպետ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահման, որպես այդպիսին, չի եղել, բայց կոնկրետ այդ վայրում եղել է սահմանազատում՝ սյուն է եղել: Ասում են՝ էդ սյունը էնտեղ է՝ 100 մետր այն կողմ թե ոչ, GPS-ը ճիշտ այստեղով է անցնում»:

2021-ի դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների գոյության իրավական հիմք չեն գտնում:

Իսկ հարցին, թե նախատեսվո՞ւմ է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհ, ինչպես գրում է մամուլը, Փաշինյանը խուսափողական պատասխան էր տվել, ավելի ճիշտ՝ հարցը շրջանցել էր՝ ասելով, որ քննարկում է գնում, թե ո՞ր թվականի քարտեզներով է այն տեղի ունենալու՝ կա 1975 թվականի քարտեզ, կա 1965-ի քարտեզ, կա 1929 թվականի քարտեզ:

«Մենք հիմա այդ բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք և տեսնում ենք, որ կան քարտեզներ, որտեղ մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից՝ էն 1975 թվականի: Եվ մենք հիմա նայում ենք սցենարներ, քննարկում ենք՝ եթե էսպես ընթանան պրոցեսները, մենք ինչ խնդիր կունենանք, կունենա՞նք, թե՞ չենք ունենա: Եվ եթե հանկարծ ունենանք, ինչպես կարող ենք հաղթահարել այդ խնդիրը: Իմիջիայլոց, 1975 թվի քարտեզով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսը այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է՝ 1990-ականներից, Պառավաքար գյուղի վարելահողերի մեծամասնությունը Ադրբեջանի վերահսկողության տակ է, Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ շատ մեծ, բայց էական կտոր,- ասաց Փաշինյանը և հավելեց,- Հիմա ես կարող եմ ասել՝ ոչ մի դեպքում, ոչ մի թիզ և այլն, բայց ես չեմ ուզում մենք ականջներս, աչքերներս փակենք ու ասենք՝ ոչինչ չենք նկատում: Մենք հիմա ուսումնասիրում ենք, և ինչքան իրավական հիմք գոյություն ունի պատմության ընթացքում, ամբողջը դուրս ենք բերում: Դա մեզ բանակցությունների համար էլ է պետք»,- նշել էր Փաշինյանը: Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ «կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ»:

Հավելենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, սակայն ավելի ուշ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից համոզվեցինք, որ Տավուշի մարզից տարածքների հանձնումը մնացել է բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, և, ըստ էության, «թղթի վրա» է:

Ավելի վաղ գրել էինք, որ Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում:

Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Ավելին, կարող ենք կորցնել մարտական դիրքեր Շամշադինից, Նոյեմբերյանից, իսկ հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի:

Ի դեպ, fip.am-ի՝ Google Earth և Google Maps ծրագրերի ուսումնասիրությունները ցույց էին տվելոր հայկական կողմի գրաված «Անվախ» դիրքը նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում է, որի սահմանները համարվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Այն գտնվում է ադրբեջանական Աղդամ և հայկական Մովսես գյուղերի միջակայքում:

Վերադառնալով Ջողազի ջրամբարին, նշենք, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից անցած տարի լրագրողներին հայտնել էին, որ ջրամբարի մինչև վերին ամբարտակի եզրը Հայաստանի Հանրապետության տարածքն է, սակայն Բերքաբեր գյուղի ոռոգվող հողամասերի 70-80 %-ը ադրբեջանական վերահսկողության տակ է։

«Բերքաբերի (Ջողազ) ջրամբարից ՀՀ ոչ մի գյուղ այժմ չի օգտվում, չնայած որ 7-8 գյուղ ամբողջությամբ ոռոգվող դաշտեր են ունեցել։ Ամբողջապես կառուցված է Հայաստանի Հանրապետության տարածքում, որը ՀՀ վերահսկողության ներքո չէ»,- ասել էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի լուսանկարիչ Սասուն Դանիելյանը:

168.am-ը գրել էր, որ հաճախ Ադրբեջանի ռազմական քայլերը զուտ մեկ-երկու դիրք գրավելը չէ, ավելի հեռուն գնացող նպատակներ են լինում, կան: Այն է՝ տարածաշրջանում ապագա պատերազմները լինելու են ջրային ռեսուրսների համար, և Ադրբեջանը փորձում է տեղավորվել հայկական ջրային պաշարների ակունքներում, որպեսզի հետագայում այդ գալիք պատերազմում հաղթող դուրս գա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular