Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը Բերքաբերի «բերանով» ճանապա՞րհ է պատրաստվում կառուցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Ադրբեջանը Ֆերեհլի գյուղից Փայտասար/Օդունդաղ սարի ստորոտով նոր ճանապարհ է կառուցում դեպի Մազամ և Ղուշչի Այրում գյուղերը:

168.am-ի տեղեկություններով, այսօր արդեն ադրբեջանական կողմը մի քանի նոր ճանապարհ է պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»:

Ավելի կոնկրետ՝ ճանապարհ է փորվել ոչ միայն Ղըզըլհաջըլի (ադրբ.՝ Qızılhacılı) գյուղի հատվածում, որը հարավ-արևմուտքում սահմանակից է Հայաստանի Բերքաբեր գյուղին, արևմուտքում՝ Բերքաբերի ջրամբարին, այլև առաջ են եկել դեպի ջրամբար ու փորել, քանդել նաև մեր տարածքում՝ սահմանից ներս:

   

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2016-ին հայ լրագրողների «թեթև» ձեռքով Ադրբեջանը «գրավել» էր Օդունդաղի բարձունքը: Ավելի ուշ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը քարտեզի միջոցով մանրամասնել էր, թե իրականում ինչ է կատարվել սահմանի այդ հատվածում:

«Օդունդաղ լեռան գագաթով է անցնում հայ-ադրբեջանական «միջազգայնորեն ճանաչված» սահմանը, սակայն փաստացի սահմանը (իսկ ըստ էության՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գիծը) անցում է ոչ թե լեռան գագաթով, այլ ավելի հարավ գտնվող Ջողազի ջրամբարով, որը բաժանում է հայկական Բերքաբեր և ադրբեջանական Մազամ գյուղերը։ Իսկ Մազամից ավելի հյուսիս՝ ադրբեջանական Ղուշչի Այրում և Ֆերեհլի գյուղերի միջև գտնվող բարձունքը, արդեն 25 տարի է, ինչ ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է, իսկ հակառակորդի դիրքերն էլ այնտեղ վաղուց կան»,- նշվում էր կայքի հոդվածում:

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, կասկածելի ձողեր են հայտնվել այն տեղերում, որոնք, ենթադրաբար, անկլավների տարածքում են:

«Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան, միջազգային և հանրային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը սահմանազատման գործընթացի համատեքստում նշել էր.

«Եթե մենք նայենք գեոդեզիստներին, օգտագործում են օդում պայմանական կախված սպուտնիկներ, իրականում դրանք չի լինում կախել օդում, դրանք տեղաշարժվում են և շարժական համակարգերի միջև մետրի, սանտիմետրի ուղղությամբ չի լինում, կան աշխարհագրական պարամետրեր: Ես լեռներում շատ եմ տեսել, կան սյուներ, որոնց հստակ կոորդինատները աշխարհի վրա որոշված են և այնպես են դրանք կազմակերպվել՝ առնվազն խորհրդային տարածքում, որ ցանկացած տեղից երեք սյուն հնարավոր լինի գտնել: Եթե երեք սյան կետերի կոորդինատները հայտնի են, դրանց համեմատ անկյունով-բանով կարելի է որոշել ցանկացած այլ վայրի կոորդինատ: Ինչի եմ դա ասում, որովհետև զավեշտի են հասնում դեպքերը, երբ եկել Որոտանում ասել են՝ սահմանն այստեղով պիտի անցնի, որովհետև թեպետ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահման, որպես այդպիսին, չի եղել, բայց կոնկրետ այդ վայրում եղել է սահմանազատում՝ սյուն է եղել: Ասում են՝ էդ սյունը էնտեղ է՝ 100 մետր այն կողմ թե ոչ, GPS-ը ճիշտ այստեղով է անցնում»:

2021-ի դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների գոյության իրավական հիմք չեն գտնում:

Իսկ հարցին, թե նախատեսվո՞ւմ է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհ, ինչպես գրում է մամուլը, Փաշինյանը խուսափողական պատասխան էր տվել, ավելի ճիշտ՝ հարցը շրջանցել էր՝ ասելով, որ քննարկում է գնում, թե ո՞ր թվականի քարտեզներով է այն տեղի ունենալու՝ կա 1975 թվականի քարտեզ, կա 1965-ի քարտեզ, կա 1929 թվականի քարտեզ:

«Մենք հիմա այդ բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք և տեսնում ենք, որ կան քարտեզներ, որտեղ մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից՝ էն 1975 թվականի: Եվ մենք հիմա նայում ենք սցենարներ, քննարկում ենք՝ եթե էսպես ընթանան պրոցեսները, մենք ինչ խնդիր կունենանք, կունենա՞նք, թե՞ չենք ունենա: Եվ եթե հանկարծ ունենանք, ինչպես կարող ենք հաղթահարել այդ խնդիրը: Իմիջիայլոց, 1975 թվի քարտեզով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսը այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է՝ 1990-ականներից, Պառավաքար գյուղի վարելահողերի մեծամասնությունը Ադրբեջանի վերահսկողության տակ է, Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ շատ մեծ, բայց էական կտոր,- ասաց Փաշինյանը և հավելեց,- Հիմա ես կարող եմ ասել՝ ոչ մի դեպքում, ոչ մի թիզ և այլն, բայց ես չեմ ուզում մենք ականջներս, աչքերներս փակենք ու ասենք՝ ոչինչ չենք նկատում: Մենք հիմա ուսումնասիրում ենք, և ինչքան իրավական հիմք գոյություն ունի պատմության ընթացքում, ամբողջը դուրս ենք բերում: Դա մեզ բանակցությունների համար էլ է պետք»,- նշել էր Փաշինյանը: Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ «կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ»:

Հավելենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, սակայն ավելի ուշ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից համոզվեցինք, որ Տավուշի մարզից տարածքների հանձնումը մնացել է բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, և, ըստ էության, «թղթի վրա» է:

Ավելի վաղ գրել էինք, որ Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում:

Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Ավելին, կարող ենք կորցնել մարտական դիրքեր Շամշադինից, Նոյեմբերյանից, իսկ հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի:

Ի դեպ, fip.am-ի՝ Google Earth և Google Maps ծրագրերի ուսումնասիրությունները ցույց էին տվելոր հայկական կողմի գրաված «Անվախ» դիրքը նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում է, որի սահմանները համարվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Այն գտնվում է ադրբեջանական Աղդամ և հայկական Մովսես գյուղերի միջակայքում:

Վերադառնալով Ջողազի ջրամբարին, նշենք, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից անցած տարի լրագրողներին հայտնել էին, որ ջրամբարի մինչև վերին ամբարտակի եզրը Հայաստանի Հանրապետության տարածքն է, սակայն Բերքաբեր գյուղի ոռոգվող հողամասերի 70-80 %-ը ադրբեջանական վերահսկողության տակ է։

«Բերքաբերի (Ջողազ) ջրամբարից ՀՀ ոչ մի գյուղ այժմ չի օգտվում, չնայած որ 7-8 գյուղ ամբողջությամբ ոռոգվող դաշտեր են ունեցել։ Ամբողջապես կառուցված է Հայաստանի Հանրապետության տարածքում, որը ՀՀ վերահսկողության ներքո չէ»,- ասել էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի լուսանկարիչ Սասուն Դանիելյանը:

168.am-ը գրել էր, որ հաճախ Ադրբեջանի ռազմական քայլերը զուտ մեկ-երկու դիրք գրավելը չէ, ավելի հեռուն գնացող նպատակներ են լինում, կան: Այն է՝ տարածաշրջանում ապագա պատերազմները լինելու են ջրային ռեսուրսների համար, և Ադրբեջանը փորձում է տեղավորվել հայկական ջրային պաշարների ակունքներում, որպեսզի հետագայում այդ գալիք պատերազմում հաղթող դուրս գա:

Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Ամենադիտված