ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաքարում իրավիճակը հանգուցալուծվեց «Քաղաքացիական պայմանագրի» ճնշման տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում իրավիճակը հանգուցալուծվեց «Քաղաքացիական պայմանագրի» ճնշմամբ, իսկ վարչախումբը ստացավ իր համար լավագույն լուծումը։ Հիշեցնենք, որ առաջատար երկու ուժերը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում էին, թե իրենց թեկնածուն է ընտրվել։ «Ապրելու երկիրը» 10 մանդատ ուներ, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 6: «Քաղաքացիական պայմանագրի» 5 անդամները հայտարարել էին, թե աջակցում են «Դավիթ Մինասյան» դաշինքին, իսկ «Ապրելու երկիրը» համայնքապետ էր ընտրել Վոլոդյա Գրիգորյանին։ 2021թ. դեկտեմբերի 30-ին վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Վոլոդյա Գրիգորյանին համայնքապետ ընտրելու՝ ավագանու որոշումը։ Դրանից հետո ավագանին հունվարի 5-ին դարձյալ նիստ էր հրավիրել, որը չէր կայացել։ Դրանից հետո բողոքի ակցիաներ, անգամ ծեծկռտուքներ եղան, մինչև երեկ կայացած նիստի ընթացքում համայնքի ղեկավար ընտրվեց «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանը։

Ավագանու 11 անդամներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, կողմ քվեարկեցին Մինասյանի թեկնածությանը։ Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը, Վոլոդյա Գրիգորյանի ղեկավարությամբ, հրաժարվել է մասնակցել քվեարկությանը և վայր է դրել մանդատները։ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի կառավարումը կիրականացնեն համատեղ ուժերով։ Հետագա 5 տարվա կառավարումը համամասնորեն կիսվելու է Դավիթ Մինասյանի և համայնքապետի ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի միջև։ Այսպիսով՝ կլինի համատեղ կառավարում, և առաջիկա 2,5 տարվա ընթացքում համայնքը կղեկավարի Դավիթ Մինասյանը։

1or.am-ն ավելի վաղ հայտնել էր, թե բողոքի ակցիաներն ու թեժ իրավիճակը հրահրում էր հենց ՔՊ-ն, որպեսզի առավելագույնը պոկի Փարաքարի կառավարումից։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է կանգնած իրավիճակի թեժացման թիկունքում, ցանկանում է հարմար պաշտոն ստանալ իր սանիկի համար։ Գործող վարչախումբը Փարաքար էր գործուղել պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ «Շիշ բռնողին», որի աչալուրջ հսկողությամբ էլ անցկացվեցին համայնքապետի ընտրությունները, իսկ ՔՊ-ն կստանա փոխհամայնքապետի պաշտոն առաջիկա 2,5 տարվա, և համայնքապետի պաշտոն՝ հետագա 2,5 տարվա համար։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը, նույնիսկ ամենաքիչ մանդատներով կարողացավ իր ձեռքը վերցնել Փարաքարը՝ կախվածության մեջ գցելով «կոալիցիոն» գործընկերոջը։

Հայկ Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular