ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկչության վտանգը մեր տարածաշրջանում ավելացել է․ ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղազախստանի իշխանությունները հայտնում են, թե բողոքի ակցիաների ժամանակ ահաբեկչական խմբավորումներ են եղել, որոնց դեմ պայքարելու համար էլ, իբր, ՀԱՊԿ-ն զորախումբ է ուղարկել։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն հայտարարել է, թե կոմիտեի աշխատակիցներն Ալմաթիի տարածքում վնասազերծել են ծայրահեղականների երկու խումբ, որոնց անդամները մասնակցել են հունվարի 4-8-ը տեղի ունեցած անկարգություններին։ Թե քանի մարդու, կամ ո՞ւմ մասին է խոսքը՝ չի հաղորդվում: Չի բացառվում, որ ՀԱՊԿ զորախումբ ներգրավելու փաստն արդարացնելու համար են նման խոսակցությունները շրջանառվում, թեև բազմաթիվ վերլուծաբաններ նշում են տարածաշրջանում ահաբեկչության վտանգի աճի մասին։ 

44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան մեծ քանակությամբ ահաբեկիչներ էր տեղափոխել Ադրբեջան, և ոչինչ չի խանգարում այդ երկրին ահաբեկիչների մի խմբաքանակ էլ Ղազախստան առաքելու համար։ Ազգային ժողովի պատգամավոր, անվտանգային հարցերի փորձագետ Տիգրան Աբրահամյանն էլ արձանագրում է, որ ահաբեկչական, արմատական էլեմենտների ակտիվացման և ներթափանցման տիրույթում, ապա ակնհայտ է, որ այդ տեսանկյունից մեր տարածաշրջանը ևս խոցելի է։

«44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրաված ահաբեկչական խմբերի ներկայիս տեղակայման կամ Ադրբեջանում վաղուց բուն դրած տարբեր ծայրահեղական կազմակերպությունների բջիջների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չկա։ Ներկայումս Հայաստանի ու Արցախի սահմանագծի անվտանգության մակարդակի բարձրացումը, տարբեր նշանակության ստորաբաժանումների՝ մարտունակության համապատասխան վիճակի բերելը կարևոր է ոչ միայն ադրբեջանական զորքերի հնարավոր սահմանախախտումների կամ ագրեսիայի կանխման, այլ ահաբեկչական խմբերի հնարավոր ներթափանցման առումով։ Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց»,- արձանագրել է փորձագետը։

Բնական է, որ ՀԱՊԿ կազմում գործողությանը հայկական զորախմբի մասնակցությունը տարբեր իսլամական կազմավորումների վրդովմունքն է առաջացնելու։ Տակավին երկու օր առաջ ռուսական մամուլում տեղեկություն հայտնվեց ահաբեկչական սպառնալիքի մասին, թե ռումբեր են տեղադրվել Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը։ Տեղեկությունը հերքվեց, սակայն նստվածքը կարող է մնալ և վերաճել իրական սպառնալիքի։ Այս առումով, առաջնահերթ է դառնում Հայաստանի հատուկ ծառայությունների դերը։ Տխրահռչակ վարչախմբի գոյությունն ապահովելու, Փաշինյանի ձեռքի խամաճիկը դառնալու փոխարեն՝ ՀՀ ԱԱԾ-ն պարտավոր է միջոցներ ձեռնարկել ՀՀ տարածքը տարաբնույթ սպառնալիքներից պաշտպանելու համար։ 

Մանվել Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular