ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն Արևմուտքի թիրախում․ ժողովրդավարությո՞ւն, թե՞ անվտանգություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ կազմում Ղազախստան հայկական դեսանտա-գրոհային զորախումբ ուղարկելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը բնականաբար պետք է արժանանար Արևմուտքի և նրա քարոզիչների բուռն դժգոհությանը, խնդիրներ հարուցեր Հայաստանի գործող վարչախմբի համար։ ՀԱՊԿ անդամների շարքում Հայաստանը միշտ էլ ավելի լավ համարում է ունեցել Միացյալ Նահանգների և ԵՄ երկրների համար, քան նույն Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը։ Հայաստանը միակ երկիրն էր, որին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերին հրավիրել էր ժողովրդավարության համաժողովին։ Ղազախստանում ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ-ի արձագանքը, սակայն, տրամաբանորեն փոխում են ողջ պատկերը։ ԱՄՆ մի ամբողջ շարք պաշտոնյաներ արդեն հայտարարություններ են արել Ղազախստանում ՀԱՊԿ զորախումբ ուղարկելու մասին։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, թե Ղազախստանի իշխանությունները կարող են սեփական ուժերով հաղթահարել անկարգությունները՝ առանց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներգրավման։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Մենք հարցեր ունենք Ղազախստանին շտապ օգնություն ցուցաբերելու մասին խնդրանքի էության վերաբերյալ, թե ինչու է այն առաջադրվել, մենք ձգտում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ այդ մասին։ Ինձ թվում է, որ Ղազախստանի իշխանություններն ու կառավարությունը, անկասկած, ներուժ ունեն, որը թույլ է տալիս պատշաճ կերպով զբաղվել բողոքների հետ կապված իրադրությամբ, դա անել ցուցարարների իրավունքների պահպանմամբ՝ միաժամանակ պահպանելով օրենքն ու կարգը», - ասել է Բլինկենը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյն Փսակին էլ նշել է, թե Ամերիկան ուշադիր հետևում է այն հաղորդագրություններին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուղարկել է իր հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան:

«Մենք հարցեր ունենք այս խնդրանքի բնույթի վերաբերյալ՝ արդյոք դա օրինական հրավեր էր, թե ոչ: Մենք դա չգիտենք», – ասել է Փսակին:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ այսօր է հայտնել, թե ԱՄՆ-ի իշխանությունները ամենաբարձր մակարդակով ուսումնասիրում են ՀԱՊԿ կազմում հայկական դեսանտա-գրոհային զորախմբի անդամների կողմից Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝ «Կրակ բացել առանց զգուշացման» [fire without warning] հրամանի կատարման մեջ հնարավոր մասնակցությունը: Հարցի հրատապությունը փոխանցվել է Վաշինգտոնում հայկական դիվանագիտական ներկայացուցչությանը, պատկան այլ պատասխանատուներին: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը, զորախումբ ուղարկելով Ղազախստան, գիտակցել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ հանգամանքը Հայաստանի Հանրապետության համար, բայց ժողովրդավարության և անվտանգության միջև ընտրություն է կատարել հօգուտ երկրորդի։

Հայկ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular