ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաքարում համայնքապետ չեն կարողանում ընտրել․ գործը հասել է ծեծկռտուքի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այդպես էլ չեն կարողանում համայնքապետ ընտրել։ Երեկ նույնիսկ իրավիճակն այնքան է թեժացել, որ ավագանու անդամներն ու նրանց կողմնակիցները ծեծկռտուք են հրահրել նիստերի դահլիճում․ ոստիկանությունը բերման է ենթարկել 9 անձի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ և 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Երեկ էլ «Դավիթ Մինասյան» դաշինքն է փորձել համայնքապետ ընտրել, սակայն ընտրությունը խափանվել է։ Իշխանությունը Փարաքար է գործուղել մի քանի պատգամավորների, որպեսզի վերջիններս տեղում հասկանան, թե ինչ է կատարվում։

Ավելի վաղ 1or.am-ը հայտնել էր, թե երրորդ տեղը գրաված «Քաղաքացիական պայմանագիրը» միացել է «Դավիթ Մինասյան» դաշինքին, ընտրել նրա թեկնածուն, սակայն գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ ամեն կերպ նպաստում են իրավիճակի սրմանը։ Փարաքարում բնակվող, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նշենք, այլ ծրագրեր ունի, ըստ մամուլի, ինքն է կանգնած խառնիճաղանջ իրավիճակի թիկունքում, քանի որ իր սանիկին է փորձում համայքնապետ կամ փոխհամայնքապետ դարձնել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ` «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է օգտագործել երկու առաջատար ուժերի դիմակայությունը, և իր թեկնածուին պարտադրել համայնքապետի պաշտոնում։ Մինչ վարչական դատարանը դեռ չի սկսել «Ապրելու երկիր» և «Դավիթ Մինասյան» դաշինքների հայցերի քննությունը, ՔՊ-ն հույս ունի համաձայնության գալ որևէ ուժի հետ, պայմանով, որ համայնքապետ դառնա իրենց թեկնածուն։ Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ն պատրաստ է համայնքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների պաշտոնների առյուծի բաժինը թողնել հնարավոր կոալիցիոն գործըկերոջը, միայն թե համայնքապետ լինի ՔՊ-ականը։ Չի բացառվում, որ Փարաքարում ի վերջո հենց նման զարգացում էլ լինի։

Նորայր Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular