ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը․ ինչո՞ւ համաձայնվեց զորք ուղարկել Ղազախստան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան քաղաքական շրջանակներում վերջին օրերին չափազանց շատ է քննարկվում Ղազախստան ՀԱՊԿ զորախմբի կազմում հայ խաղաղապահներ ուղարկելու որոշումը։ Ի թիվս այլ հարցերի՝ փորձագետները փորձում են հասկանալ, թե ինչու Նիկոլ Փաշինյանն ինքը նախաձեռնեց և մեծ հաճույքով համաձայնվեց զորք ուղարկել, որն էր նրա իրական նպատակը, ինչ ենթատեքստ կա այս ամենում։ Հարցի պատասխանը նախօրեին տվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ակամայից բացահայտելով Նիկոլ Փաշինյանի և գործող վարչախմբի մտահղացումը։ 

«Հույս ունենք, որ եթե Հայաստանը հայտնվի նման վիճակում, ապա նրան համապատասխան օգնություն կցուցաբերվի»,- նշել է Գրիգորյանը։ Փաստացի, այս հայտարարությունը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ, Հայաստանում բողոքի լայն ակցիաներ լինելու դեպքում պատրաստ է դիմել ՀԱՊԿ-ին և դրսից զորք ներգրավել սեփական ժողովրդի դեմ։ Սա պատասխանն է այն հարցի՝ արդյո՞ք Փաշինյանն անհրաժեշտության դեպքում զենք կկիրառի ՀՀ քաղաքացիների դեմ։ Պարզվեց, ոչ միայն զենք կկիրառի, այլև դրսից էլ զինված ուժեր կբերի։ 

Իր հարցազրույցում Արմեն Գրիգորյանը մեկ այլ ուշագրավ միտք էլ է հայտնել։ Նա նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ կիրառվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները, և ցույց է տրվել, որ դա պետք է աշխատի։

«Մենք պետք է նեղացած երիտասարդի կեցվածք չընդունենք, իբր, դուք չարեցիք, մենք էլ չենք անի, այլ պատասխանատվություն վերցրինք։ Հայաստանը դրան շատ կարևոր նշանակություն է տալիս։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատե՞ն։ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ արձագանքով, եթե ապագայում ճգնաժա՞մ ծագի։ Այո՛, շահագրգռված է։ Ելնելով դրանից՝ Հայաստանը համապատասխան քայլեր է ձեռնարկել»,- նշել է Գրիգորյանը։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի համար բնավ էլ վիրավորական չէ, որ ՀԱՊԿ-ն արհամարհեց իր իշխանությանը, 44-օրյա պատերազմի ընթացքում ձեռք չմեկնեց դաշինքի անդամին, ընդհակառակը, աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին։ Պատերազմում կրած պարտությունը, թերևս, Փաշինյանին բնավ չի հետաքրքրում։ Նրան հետաքրքրում է միայն իշխանությունն ամեն գնով պահելը, ինչն էլ նա աներկբա կանի ՀԱՊԿ օգնությամբ։ Այլ հարց է, արդյո՞ք Հայաստանում բողոքի ակցիաների դեպքում ՀԱՊԿ-ն նույնքան փութաջանորեն օգնության կշտապի Նիկոլ Փաշինյանին, թե՞ կրկին կարհամարհի։

Արման Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular