ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանր վիրավորանքի հոդվածը մահակ է դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի` այն էլ ծանրացնող հանցակազմով: Այս մասին նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արձանագրելով, որ Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը և պրակտիկան չափազանց մտահոգիչ են, չնայած նրան, որ մարդուն հայհոյելը կամ վիրավորելն իր համար որևէ պարագայում ընդունելի չէ: Ըստ ՄԻՊ-ի՝ բազմիցս է զգուշացրել, որ չի կարելի նման հոդված ընդունել, որ պայքարի սխալ տարբերակ է ընտրված, որ նոր խնդիրներ են առաջ գալու:

«Կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ու հոդվածի օգտին հանդես եկող պատգամավորներն իրենք անգամ ԱԺ-ում չէին կարողանում բացատրել, թե ինչ են նշանակում հոդվածի ձևակերպումները»,- նշել է Թաթոյանն ու ընդգծել, թե Քրեական օրենսգրքի այս հոդվածը խիստ վտանգավոր է անձնական ազատության իրավունքի համար: Մասնավորապես, թեև հոդվածի որևէ մաս առհասարակ չի նախատեսում ազատազրկումը` որպես պատիժ ու, հետևաբար, մարդուն կալանավորել (խափանման միջոց) չի կարելի, եզակի չեն դեպքերը, երբ, օրինակ, մարդիկ են ձերբակալվում: Արման Թաթոյանը դեռ հոկտեմբերին էր դիմել Սահմանադրական դատարան ու միջնորդել էր կասեցնել հոդվածի գործողությունը, բայց ՍԴ-ն չկասեցրեց։

Այժմ էլ Թաթոյանը լրացուցիչ հիմքեր է հավաքում, որ կրկին դիմի ՍԴ։ Այս արձանագրումներն, ի դեպ, միայն Թաթոյանը չէր, որ անում էր։ Բազմաթիվ իրավաբաններ, քաղաքագետներ նշում էին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նոր մահակ են ստեղծում՝ քննադատների բերանը փակելու համար։ Եվ արդյունքում զանգվածաբար խախտվելու են այն մարդկանց իրավունքները, ովքեր փոքր-ինչ էմոցիոնալ են արտահայտում իրենց վերաբերմունքը պատերազմում տանուլ տված և ապիկար վարչախմբի մասին։

Ռոման Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular