ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաքարում կրկին թեժ է․ երրորդ տեղում հայտնված ՔՊ-ն խառնում է բոլորին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այդպես էլ չեն կարողանում լուծել համայնքապետի խնդիրը։ Ի տարբերություն այլ համայնքների, Փարաքարում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ և 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները: «Քաղաքացիական պայմանագիրը», ի դեպ, այս համայնքում միայն երրորդն է, և հենց նրանց ձայներից է կախված, թե ով կդառնա համայնքապետ։ Թեև անվանապես ՔՊ-ն պաշտպանում է «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուին, սակայն մամուլում անընդհատ լուրեր են շրջանառվում, որ ՔՊ-ն դեմ չէ համագործակցել «Ապրելու երկիր» կուսակցության հետ, եթե իրենց զգալի բոնուսներ տրվեն՝ փոխհամայնքապետի և բաժնի պետերի պաշտոնների տեսքով։ Ընդ որում, լուրեր են շրջանառվում, որ Փարաքարում իրավիճակը թեժացնում է այդ գյուղի բնակիչ, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով փոխհամայնքապետի պաշտոն է խոստացել իր սանիկին՝ ՔՊ թեկնածուին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը փորձել են փոխհամաձայնության գալ և քաղաքական մեթոդներով կարգավորել խնդիրը, սակայն այդ փորձն էլ ձախողվել է «Քաղաքացիական պայմանագրի» միջամտությամբ։ Թեև առաջատար երկու ուժերը դիմել են դատարան՝ հարցին իրավական կարգավորում տալու համար, այսօր ևս ավագանու նիստը սկսվել է միջադեպով։ Համայնքապետարանի բակում հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները և փորձեցին ներխուժել համայնքապետարանի շենք, ինչը թույլ չտվեցին ոստիկանները: Ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ: Բախումների արդյունքում տուժել է 1 ոստիկան և 1 քաղաքացի:

Մանվել Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular