ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցցանցերը Նիկոլ են տշում․ վարչախումբը զորախումբ է ուղարկում Ղազախստան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոցիալական ցանցերում սուրբծննդյան գրառումները երեկ երեկոյան երկրորդ տեղ մղվեցին, օգտատերերը բուռն և երկարատև հայհոյում և քննադատում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Բանն այն է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հայտարարել է, թե Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը զորախումբ է ուղարկում այն նույն Ղազախստան, որի նախագահ Տոկաևը հրապարակային և ցինիկաբար շնորհավորում էր Ալիևին՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն այսօր կատարում է նույն այդ ՀԱՊԿ-ի պահանջները, մինչդեռ այդ կառույցը 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում արհամարհական վերաբերմունք ցուցաբերեց իր անդամներից մեկի դեմ ագրեսիայի պահին՝ այդպես էլ որևէ կերպ օգնություն չցուցաբերեց, ընդհակառակը, ՀԱՊԿ անդամ պետությունները աջակցում էին Ադրբեջանին։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի հաշվարկել իր այս քայլի հետևանքները, չի ցանկանում կամ ունակ չէ ըմբռնել, թե ինչ հարված է հասցնում Հայաստանի Հանրապետության շահերին, ՀՀ ինքնիշխանությանը, և միջազգային հեղինակությանը։

Տակավին մեկ ամիս առաջ, օրինակ, նրան հրավիրում էին ելույթ ունենալ Ջո Բայդենի կազմակերպած ժողովրդավարության համաժողովին, իսկ այսօր արդեն քննադատության ալիք է սկսվելու Արևմուտքից։ Անկախ ամեն ինչից, դրսի արձագանքներից կամ ՌԴ ճնշումներից, էականն ու կարևորը ՀՀ քաղաքացիների արձագանքն է։ Եվ նվաստացման հերթական հարվածը, որ նրանք ստանում են Նիկոլ Փաշինյանից, վերջինը չի լինելու։ Անգամ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ կողմնակիցներ քննադատում են նրա որոշումը, հայհոյում Ղազախստան զորք ուղարկելու համար։ Քանի դեռ մեր պետության ղեկին նիկոլփաշինյաններն են, մենք միշտ էլ նվաստացուցիչ խնդիրների ենք բախվելու։

Միքայել Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular