ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրը» ձախողեց Վարդենիսում ծրագրած հեղաշրջումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուղիղ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները դեռ վերջնականապես չեն ավարտվել, մի շարք համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» չի համակերպվում ընտրությունների արդյունքների հետ, փորձում է սրբագրել դրանք և հարմարեցնել իր քիմքին։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեք ուժ է հաղթել՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ավագանու կազմում 13 մանդատ ունի, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիսը»՝ 4: Վերջին երկու ուժերը կոալիցիոն հուշագիր են ստորագրել ու ավագանու 14 հոգանոց կազմով նախորդ տարվա վերջին ընտրել քաղաքապետի իրենց թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին:

«Քաղաքացիական պայմանագիրն», օգտվելով երկրի քաղաքական իշխանության աջակցությունից և ոստիկանության ռեպրեսիվ օժանդակությունից, փորձում է խմբագրել համայնքի էլեկտորալ տրամադրությունները։ Կոալիցիա կազմած ուժերին փորձում են ահաբեկել ոստիկանական մեթոդներով, մի քանիսին բերման են ենթարկել, օրեր շարունակ կաթվածահար արել համայնքապետարանի աշխատանքը։ Քաղաքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանը երեկ երդում է տվել համայնքապետարանի բակում։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, արդեն նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանն էր հրահանգել նոր քաղաքապետին ներս չթողնել վարչական շենք։ ՔՊ-ն հայտարարում է, թե ամենաշատ ձայներն իրենք են ստացել, իրենք էլ պիտի քաղաքապետ ընտրեն։ Այլ հարց, որ այլ համայնքներում, որտեղ հակառակ պատկերն է եղել, «Քաղաքացիական պայմանագիրը» հակառակ սկզբունքներն է առաջ քաշում։ Կարող է առնվազն տարօրինակ թվալ իշխող ուժի այս վարքագիծը, չէ՞ որ երկու դաշինքներն ամեն դեպքում մեկ մանդատ ավելին ունեն։

Բանն այն է, որ ոստիկանության օգնությամբ գործող վարչախումբը ցանկանում է ահաբեկումների կամ այլ եղանակով իրենց կողմը քաշել ավագանու որևէ անդամի, այդկերպ գրավել համայնքապետի աթոռը։ Նման եղանակով, օրինակ, հաջողվեց իշխանազավթում իրականացնել Թալինում։ Վարդենիսում, թերևս, չկան քրեական հեղինակություններ, որոնք կարող էին ազդել ավագանու այս կամ այն անդամի վրա, ուստի և «Քաղաքացիական պայմանագրին» մնում էր վարչական շենքը գրավելով կանխել երդմնակալության արարողությունը։ Ինչևէ, ևս մեկ համայնքում փաշինյանական կոհորտան պարտություն կրեց։ Թեև, չի հանգստանալու, և շարունակելու են նորանոր մեթոդներով ազդել տարբեր համայնքներում ավագանու անդամ դարձած անձանց վրա։ Ահա սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունը, արդար և թափանցիկ ընտրությունները։

Տիգրան Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular