ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյանի նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շատ համառն է, բոլորովին չի ցանկանում քավության նոխազ դառնալ Նիկոլ Փաշինյանի համար, իր վրա վերցնել պատերազմում պարտության ողջ մեղքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանին ազատելով ևս մեկ գլխացավանքից։ Ավելին, նույնիսկ անակնկալներ է խոստանում Փաշինյանին։ Օրերս Տոնոյանը հարցազրույց է տվել, որտեղ բառացի նախազգուշացրել է Նիկոլ Փաշինյանին։

««Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ»,- նշել է Տոնոյանը։

Նրան կալանավորելուց հետո Տոնոյանի փաստաբանական թիմը մի քանի նման զգուշացումներ է արել, վկայակոչել քաղաքական զսպվածության հանգամանքը, նաև փաստարկել, որ նախաքննական մարմնին այդպես էլ չի հաջողվել որևէ ապացույց գտնել անորակ հրթիռներ գնելու մեջ նախկին նախարարին, զենքի մատակարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին», և այլ զինվորականների մեղադրանք առաջադրելու համար։

«Մինչ այս պահը ես զսպվածություն եմ պահպանել քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով, և դրա մասին է եղել իմ փաստաբանների հայտարարությունը։ Դեռևս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը»,- նույն այդ հարցազրույցում նշել է Տոնոյանը։

Դե չի ուզում նախկին նախարարը դառնալ քավության նոխազ, ինչպես և նույն գործով մյուս մեղադրյալները։

«Ինչպես ասել եմ դեռևս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի և ոչ թե չարածի համար»,- նշում է Տոնոյանը։

Իսկ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Տոնոյանը, Գալստյանը, մյուսները պատասխանատվություն կրեն ոչ միայն իրենց արածի և չարածի, այլև հենց իր՝ պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարի փոխարեն։ Բազմիցս ենք արձանագրել, որ քրեական այս գործը արդեն իսկ փլուզված է, իսկ դատարանում ընդհանրապես փաշինյանական չարդարադատության համակարգը խայտառակ պարտություն է կրելու։ Իսկ Դավիթ Տոնոյանը զգալի գաղտնի և կարևոր տեղեկությունների է տիրապետում, որոնք ինչ-որ պահի դառնալու են հանրության սեփականությունը՝ տխուր օրեր ապահովելով Նիկոլ Փաշինյանի և նրա կամակատարների համար։

Նարեկ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular